00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Զվարթնոցում» բացվել է «Օտարները հայ ճարտարապետության մասին» ցուցահանդեսը

© SputnikВыставка "Взгляд на армянскую архитектуру извне" в Звартноце
Выставка Взгляд на армянскую архитектуру извне в  Звартноце - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի այցելուներին հնարավորություն է ընձեռվել ծանոթանալու օտարազգի հայտնի երախտավորների հայանպաստ գործունեությանը, հայկական ճարտարապետությանը նվիրված նրանց աշխատություններին, ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող անձնական արխիվներին, լուսանկարներին:

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի ցուցասրահում կողք կողքի տեղ են գտել Պաոլո Կունեոյի իտալերեն երկհատորյակը, Միշել Թիերիի` ֆրանսերեն, Հենրիխ Ֆինիս Բլոս Լինչի` սլավոներեն, հայերեն, Անատոլի Յակոբսոնի և Տոկարսկու անձնական ֆոնդերից նամակները, չափագրությունները, լուսանկարները, Ալպագո Նովելոյի իտալերեն, Յոզեֆ Ստրիժիգովսկու գերմաներեն աշխատությունները, ինչպես նաև`Գառնիի պեղումներից հայտնաբերված «Ցուլի գլուխ»-ը:

Օտարազգի գիտնականներ Անատոլի Յակոբսոնը, Նիկոլայ Տոկարսկին, Յոզեֆ Ստրժիգովսկին, Ժան-Միշել Թիերին և Ժան Շարդենը, Պաոլո Կունեոն, Ադրիանո Ալպագո Նովելոն իրենց ուրույն ձեռագիրն են թողել հայկական ճարտարապետության պատմության ուսումնասիրության մեջ:

© Sputnik«Օտարները հայ ճարտարապետության մասին» ցուցահանդես
«Օտարները  հայ  ճարտարապետության  մասին» ցուցահանդես - Sputnik Արմենիա
1/5
«Օտարները հայ ճարտարապետության մասին» ցուցահանդես
© Sputnik«Օտարները հայ ճարտարապետության մասին» ցուցահանդես
«Օտարները  հայ  ճարտարապետության  մասին» ցուցահանդես - Sputnik Արմենիա
2/5
«Օտարները հայ ճարտարապետության մասին» ցուցահանդես
© Sputnik«Օտարները հայ ճարտարապետության մասին» ցուցահանդես
«Օտարները  հայ  ճարտարապետության  մասին» ցուցահանդես - Sputnik Արմենիա
3/5
«Օտարները հայ ճարտարապետության մասին» ցուցահանդես
© Sputnik«Օտարները հայ ճարտարապետության մասին» ցուցահանդես
«Օտարները  հայ  ճարտարապետության  մասին» ցուցահանդես - Sputnik Արմենիա
4/5
«Օտարները հայ ճարտարապետության մասին» ցուցահանդես
© Sputnik«Օտարները հայ ճարտարապետության մասին» ցուցահանդես
«Օտարները  հայ  ճարտարապետության  մասին» ցուցահանդես - Sputnik Արմենիա
5/5
«Օտարները հայ ճարտարապետության մասին» ցուցահանդես
1/5
«Օտարները հայ ճարտարապետության մասին» ցուցահանդես
2/5
«Օտարները հայ ճարտարապետության մասին» ցուցահանդես
3/5
«Օտարները հայ ճարտարապետության մասին» ցուցահանդես
4/5
«Օտարները հայ ճարտարապետության մասին» ցուցահանդես
5/5
«Օտարները հայ ճարտարապետության մասին» ցուցահանդես

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը բացման խոսքում նշել է, որ միջոցառումը ևս մեկ հնարավորություն է օտարազգի ճարտարապետներին, ուսումնասիրողներին, գիտնականներին մեր երախտագիտությունը հայտնելու՝ հայկական մշակույթը դեռ տարիներ առաջ հանրահռչակելու համար։

«Մենք շնորհակալ ենք Տոկարսկուն, Յակոբսոնին, Նովելոյին, Կունեոյին և մյուսներին, ովքեր մեր պետության, մեր ժողովրդի համար ամենադժվար պահին կարողացել են կատարել «հետախույզի» աշխատանք, այցելել մեր կորուսյալ հայրենիքի տարածք և ուսումնասիրել ու ինչ-որ առումով նաև բացահայտել մեր պատմական ժառանգությունը, այն, ինչը մեզ երկար ժամանակ չի հաջողվել։ Մենք իրավունք չունենք չհիշելու կամ չգնահատելու, չհանրահռչակելու նրանց ազգանվեր աշխատանքը», – իր խոսքում ասել է Արա Թարվերդյանը:

ՊՈԱԿ-ի գիտնական-քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի խոսքով յուրաքանչյուր ժողովուրդ, մենք առավել ևս, ունենք մեր մշակութային ժառանգության յուրօրինակ տեղը համաշխարհային մշակույթի զարգացման ճանապարհին և պարտավոր ենք մեր ներդրումն ունենալ արդեն կատարված աշխատանքը հանրահռչակելու համար։

Ցուցահանդեսի բացմանը ելույթ են ունեցել նաև ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ Հայկ Ավետիսյանը և ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը։ Ըստ Հայկ Ավետիսյանի օտար ուսումնասիրողները հաճախ կյանքը վտանգելով են կատարել իրենց աշխատանքը։ Նա կարևոր է համարել կորուսյալ հայրենիքի պատմական ժառանգությունը ներկայացնող նմանօրինակ միջոցառումների անցկացումը։

Էդիկ Մինասյանի խոսքով` հայկական ճարտարապետության օտարազգի նվիրյալները համաշխարհային հանրությանն են ներկայացրել դարերի խորքից եկող մեր ճարտարապետությունը, մարդիկ, ովքեր բացառիկ հնարավորություն են ունեցել իրենց աչքերով տեսնելու Արևմտյան Հայաստանի մշակութային կոթողները։ Նրա փոխանցմամբ այս ուսումնասիրությունները հայկական ճարտարապետության յուրահատուկ այցետոմս են, ինչ-որ առումով նաև մեր ճարտարապետության անձնագրեր։

Օտարների ազգանվեր աշխատանքն առաջիկայում կներկայացվեն նաև «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մյուս արգելոց-թանգարաններում:

Լրահոս
0