00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խնդիրները դրվեցին, թե խորհրդարանն ինչպես դրանց լուծում կտա, ցույց կտա ժամանակը

Բաժանորդագրվել
Քաղաքագետ Արմեն Մինասյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում անդրադառնում է ԱԺ նախագահի ընտրությանը, կառավարությունում սպասվող փոփոխություններին։

Քաղաքագետ Արմեն Մինասյանը մեկնաբանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ելույթի շեշտադրումները։ Զրուցեց Աննա Վարդանյանը։

-Պարոն Մինասյան, ԱԺ նախագահի ընտրությունն անսպասելի էր, նախապես խոստացված սերնդափոխություն այդպես էլ չեղավ։

— Սերնդափոխություն գոնե ԱԺ ղեկավարության մասով որևէ մեկը չէր խոստացել, փոփոխություններ խոստացել էին, բայց ոչ սերնդափոխություն։ Իսկապես անակնկալ էր, կարծում եմ, արդեն գործող ԱԺ նախագահի համար էլ անակնկալ էր։ Հավանաբար, նորընտիր ԱԺ-ին նոր լիցք հաղորդելու նպատակով էր սա արված։ Փորձեմ կանխագուշակել`Արա Բաբլոյանը, որպես ԱԺ նախագահ, չի պաշտոնավարի մինչև գործող խորհրդարանի լիազորությունների ավարտը, ինչպես մեզ մոտ եղել է միշտ։

Президент Армении Серж Саргсян - Sputnik Արմենիա
Չենք ցանկանում հաջորդ սերունդների ուսերին դնել ԼՂ հիմնահարցի լուծման ծանրությունը

-Կառավարությունն արդեն հրաժարական է ներկայացրել, ինչպես և պահանջվում էր։ Ի՞նչ փոփոխություններ ակնկալել։

— Արդեն իսկ հայտարարվել է, որ կառավարությունում լուրջ փոփոխություններ չեն լինի, 1-2 փոփոխություն է մեզ սպասվում, որից մեկն արդեն հայտնի է` Արփինե Հովհաննիսյանի փոփոխությունը։ Ենթադրում եմ, որ մյուսները կշարունակեն պաշտոնավարել։ Կարծում եմ`կայունությունը կպահպանվի մինչև մյուս ապրիլ ։

-Պարոն Մինասյան, կուզեի խոսեիք նախագահի վերջին ելույթի շեշտադրումների մասին։

— Նախագահի ելույթը ծավալուն էր, այն բազմաթիվ ոլորտներ էր ընդգրկում։ Սերժ Սարգսյանի ելույթի ամենակարևոր կետը հետևյալն էր` մտածել շատ ավելի երկարաժամկետ կտրվածքով, քան հնգամյա ընտրական ժամանակահատվածն է, ծրագրել շատ ավելի լայն հեռանկարով և ընթացիկ աշխատանքներն ուղղել դրանց։

Նաև անդրադարձ եղավ տարածքների համաչափ զարգացմանը, արցախյան հիմնախնդրին, կրթության, առողջապահության ոլորտներին։ Կարելի է ասել` անդրադարձ եղավ հասարակության կենսագործունեության բոլոր ոլորտներին, որոնք կյանքի որակի բարելավում են ակնկալում։ Խնդիրները դրվեցին, թե խորհրդարանն ինչպես դրանց լուծում կտա, ցույց կտա ժամանակը։

-Նախագահի խոսքում խնդիրները բավականի երկարաժամկետ կտրվածքով դրվեցին։ Սրանից կարելի՞ է ենթադրել, որ իրատեսական են այն խոսակցությունները, որ նախագահի աթոռին հրաժեշտ տալուց հետո Սերժ Սարգսյանը կհավակնի վարչապետի պաշտոնին։

— Ամեն ինչ էլ կարելի է ենթադրել։ Բայց կախված է ժամանակի ընթացքում ոչ միայն քաղաքական գործիչների ցանկությունից, այլ նաև քաղաքական պրոցեսների տրամաբանությունից ու դասավորվածությունից։ Դեռ մի տարի կա, ու ոչ մեկ չգիտի` ինչ կլինի այս մեկ տարվա ընթացքում, մանավանդ, որ ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, ուր ցանկացած կայծ կարող է վերածվել հրդեհի։ Այս պարագայում կանխատեսում անելը ճիշտ չէ, համենայնդեպս նախագահն ասել է, որ մտադիր չէ լքել քաղաքականությունը։

Լրահոս
0