00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պարույր Սևակի տուն–թանգարան. բանաստեղծի տնկած ուռենին պահպանում է նրա հուշերը

© Sputnik / Ani LiparityanДом-музей Паруйра Севака
Дом-музей Паруйра Севака - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դրախտային այգին, որն ապշեցնում է իր ներդաշնակությամբ և գեղեցկությամբ, Զանգակատուն գյուղում է։ Այս այգին բաժանում է Պարույր Սևակի հայրական տունը բանաստեղծի տուն–թանգարանից։ Ամենաուշագրավն այդ այգում հենց Սևակի տնկած ուռենին է։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik, Անի Լիպարիտյան. Հայտնի լացող ուռենին հայ մեծ բանաստեղծ Պարույր Սևակը տնկել է հայրական տան բակում` «Զանգակատուն» գյուղում, 1970 թ.-ին, իր մահվանից մեկ տարի առաջ։ Ծառն արդեն 47 տարվա պատմություն ունի:

© Sputnik / Ani LiparityanՊարույր Սևակի տնկած լացող ուռենին
Посаженная Паруйром Севаком ива. Дом-музей Паруйра Севака - Sputnik Արմենիա
Պարույր Սևակի տնկած լացող ուռենին

 

Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցին ասաց թանգարանի տնօրեն Ավետիք Գրիգորյանը` Սևակը խիստ ուշադիր էր իր ստեղծած ամեն ինչ նկատմամբ, երբ այգին էր մշակում, հոգի էր ներդնում ամեն գործողության մեջ։ Երևի դա է պատճառը, որ ծառն աներևակայելի մեծ չափերի է հասել։

Ինչպես է կառուցվել թանգարանը

Հանրահայտ բանաստեղծի տուն թանգարանն իր հայրենի Զանգակատուն գյուղում է։ Գրողի տնից ոչ հեռու, իր հիմնած դրախտային այգում է գտնվում այն։ Այստեղ էլ տեղադրված է 1971թ.-ին ավտովթարից միասին մահացած Պարույր Սևակի ու նրա կնոջ` Նելլի Մենագարիշվիլիի տապանաքարը։

«Բանաստեղծի մահից հետո որոշում կայացվեց հիմնել Պարույր Սևակի տուն-թանգարանը։ Թանգարանի կառուցումը վստահվել է Ջիմ Թորոսյանին։

Նախագիծը նախատեսում էր մի ամբողջ թանգարանային համալիրի կառուցում` ճեմասրահ, զանգակատուն` արևելյան կողմից մատուռով (Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի յուրօրինակ հուշարձան), ցուցասրահներ», — պատմեց Գրիգորյանը։

© Sputnik / Ani LiparityanՊարույր Սևակի տուն–թանգարան
Պարույր Սևակի տուն–թանգարան - Sputnik Արմենիա
1/6
Պարույր Սևակի տուն–թանգարան
© Sputnik / Ani LiparityanՊարույր Սևակի տուն–թանգարան
Պարույր Սևակի տուն–թանգարան - Sputnik Արմենիա
2/6
Պարույր Սևակի տուն–թանգարան
© Sputnik / Ani LiparityanՊարույր Սևակի կապույտ վերնաշապիկը
Պարույր Սևակի կապույտ վերնաշապիկը - Sputnik Արմենիա
3/6
Պարույր Սևակի կապույտ վերնաշապիկը
© Sputnik / Karen YepremyanՊարույր Սևակի ու նրա կնոջ գերեզմանաքարը
Պարույր Սևակի ու նրա կնոջ գերեզմանաքարը - Sputnik Արմենիա
4/6
Պարույր Սևակի ու նրա կնոջ գերեզմանաքարը
© Sputnik / Karen YepremyanՊարույր Սևակի տուն–թանգարան
Պարույր Սևակի տուն–թանգարան - Sputnik Արմենիա
5/6
Պարույր Սևակի տուն–թանգարան
© Sputnik / Ani LiparityanՊարույր Սևակի տուն–թանգարան
Պարույր Սևակի տուն–թանգարան - Sputnik Արմենիա
6/6
Պարույր Սևակի տուն–թանգարան
1/6
Պարույր Սևակի տուն–թանգարան
2/6
Պարույր Սևակի տուն–թանգարան
3/6
Պարույր Սևակի կապույտ վերնաշապիկը
4/6
Պարույր Սևակի ու նրա կնոջ գերեզմանաքարը
5/6
Պարույր Սևակի տուն–թանգարան
6/6
Պարույր Սևակի տուն–թանգարան

Նրա խոսքով` այստեղ նախատեսվում էր նաև ամֆիթատրոն կառուցել` գրական երեկոներ և Սևակին նվիրված այլ միջոցառումներ անցկացնելու համար։

«Ցավոք, միայն ճեմասրահը կառուցվեց։ Եվ հենց այստեղ բացվեց ցուցադրությունը, որն այսօր հասանելի է այցելուներին», — նշեց թանգարանի աշխատակիցը։

Թանգարանի ֆոնդը հետզհետե հարստանում է, մասնավորապես, Սևակին նվիրված բանաստեղծություններով։

Բանաստեղծի հուշերը պահող իրերը

Այսօր Զանգակատանը կարելի է տեսնել բազմաթիվ իրեր, որոնք Սևակին են պատկանել. դպրոցական տարիների գրքեր և տետրեր, շնորհակալագրեր, դպրոցական ատեստատն ու հայտնի կապույտ վերնաշապիկը։

Բանաստեղծի որդու` Արմեն Ղազարյանի շնորհիվ Երևանից բերվել են Սևակի անձնական իրերը։ Ինչպես Sputnik Արմենիային պատմեց մեր զրուցակիցը` թանգարանի համեստ անկյունում այս իրերը տեղադրվել են հենց այնպես, ինչպես դրանք դրված են եղել Սևակի երևանյան աշխատասենյակում։

© Sputnik / Karen YepremyanՊարույր Սևակի տուն–թանգարան
Дом-музей Паруйра Севака - Sputnik Արմենիա
Պարույր Սևակի տուն–թանգարան

Ավելի ուշ որոշում է կայացվել թանգարանի պատերը զարդարել բանաստեղծի կյանքի մասին պատմող մեծ որմնանկարներով։ Այդ մտահաղացումը կյանքի է կոչել նկարիչ Սուրեն Մուրադյանը։

Русская версия

Լրահոս
0