ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը հրապարակել է Սերժ Սարգսյանի հրամանագիրը, որի համաձայն` կառավարությունը դադարեցնում է լիազորությունները։
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով և հաշվի առնելով, որ 2017 թվականի մայիսի 18-ին գումարվել է Հայաuտանի Հանրապետության նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը` որոշում եմ.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին` շարունակել պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:
3. Uույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»,- նշված է հրամանագրում։