00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դասասենյակ` հերոսի անունով

© Armenuhi MkhoyanОдин из классов Ширакской школы назван именем военнослужащего Гора Гарегиняна, погибшего во время четырехдневной апрельской войны в Карабахе
Один из классов Ширакской школы назван именем военнослужащего Гора Гарегиняна, погибшего во время четырехдневной апрельской войны в Карабахе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շիրակի մարզի Շիրակ գյուղի միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասարանն այսուհետ Գոռ Գարեգինյանի անունն է կրելու: Ժամկետային զինծառայողը մահացու հրազենային վիրավորում էր ստացել փետրվարի 6-ին` ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում:

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Թալիշում զոհված 19-ամյա զինծառայող Գոռը Շիրակ գյուղից էր: Ընտանիքի երկար սպասված անդրանիկ զավակը: Աշխույժ ու անհանգիստ բնավորությամբ առանձնանում էր դասընկերներից, խելացի էր, բոլորի կողմից սիրված: Սիրում էր երգել, պարել ու ստեղծագործել:

Здание министерств Армении - Sputnik Արմենիա
ԱԳՆ. Ապրիլյան պատերազմն ապացուցեց՝ Արցախը երբևէ չի կարող լինել Ադրբեջանի կազմում

Բարձր գնահատականներով դպրոցն ավարտելուց հետո, որոշում է՝ բուհի փոխարեն գնում է բանակ ու վերադառնում, որ օգնի ծնողներին մեծացանելու իր 2 կրտսեր եղբայրներին:… Ու այսպես, դպրոցն ավարտելուց անմիջապես հետո զորակոչվում է բանակ: Ծառայության ընթացքում երբեք չի տրտնջացել ու չի դժգոհել, միշտ կապը պահել է ծնողների հետ ու ասել՝ «Ամեն ինչ շատ լավ է»,-պատմում է Գոռի հայրը՝ Համազասպ Գարեգինյանը:

«Միշտ ինքն է ինձ «դուխ» տվել ու ասել՝ պա՛պ ջան, ամեն ինչ նորմալ է»,-պատմում է հայրը: Մեկ տարի էր մնացել ծառայությանը, սակայն փետրվարի 6-ին, ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, Գոռը մահացու վիրավորում է ստանում: Գոռ Գարեգինյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Գոռի ծնողներն ու եղբայրները Ռուսաստանի Դաշնությունում էին. մեկնել էին արտագնա աշխատանքի և Հայաստան են եկել Գոռի մասին բոթն իմանալուն պես: Հիմա փոքր եղբայրը նույն դպրոցում է սովորում՝ 3-րդ դասարանում, իսկ միջնեկը՝ մեկ տարի հետո է մեկնելու բանակ:

© Armenuhi MkhoyanՀերոս Գոռ Գարեգինյանի անվան անկյունը` Շիրակի մարզի Շիրակ գյուղի միջնակարգ դպրոցում
Հերոս Գոռ Գարեգինյանի անվան անկյունը` Շիրակի մարզի Շիրակ գյուղի միջնակարգ դպրոցում - Sputnik Արմենիա
1/4
Հերոս Գոռ Գարեգինյանի անվան անկյունը` Շիրակի մարզի Շիրակ գյուղի միջնակարգ դպրոցում
© Armenuhi MkhoyanՇիրակի մարզի Շիրակ գյուղի միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասարանն այսուհետ կրելու է Գոռ Գարեգինյանի անունը
Շիրակի մարզի Շիրակ գյուղի միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասարանն այսուհետ կրելու է Գոռ Գարեգինյանի անունը - Sputnik Արմենիա
2/4
Շիրակի մարզի Շիրակ գյուղի միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասարանն այսուհետ կրելու է Գոռ Գարեգինյանի անունը
© Sputnik / Armenuhi MkhoyanՇիրակի մարզի Շիրակ գյուղի միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասարանն այսուհետ կրելու է Գոռ Գարեգինյանի անունը
Շիրակի մարզի Շիրակ գյուղի միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասարանն այսուհետ կրելու է Գոռ Գարեգինյանի անունը - Sputnik Արմենիա
3/4
Շիրակի մարզի Շիրակ գյուղի միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասարանն այսուհետ կրելու է Գոռ Գարեգինյանի անունը
© Armenuhi MkhoyanԳոռ Գարեգինյանին «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրելու հրամանագիրը
Գոռ Գարեգինյանին «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրելու հրամանագիրը - Sputnik Արմենիա
4/4
Գոռ Գարեգինյանին «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրելու հրամանագիրը
1/4
Հերոս Գոռ Գարեգինյանի անվան անկյունը` Շիրակի մարզի Շիրակ գյուղի միջնակարգ դպրոցում
2/4
Շիրակի մարզի Շիրակ գյուղի միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասարանն այսուհետ կրելու է Գոռ Գարեգինյանի անունը
3/4
Շիրակի մարզի Շիրակ գյուղի միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասարանն այսուհետ կրելու է Գոռ Գարեգինյանի անունը
4/4
Գոռ Գարեգինյանին «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրելու հրամանագիրը

Գոռ Գարեգինյանի հիշատակին կազմակերպված փոքրիկ միջոցառումը փաստում էր՝ Գոռը կենդանի է ու իր հայրենասիրությամբ բոլորի կողքին: Հիշատակն անմահացնող անկյունը նաև հայրենասիրություն է սերմանում՝ «Երեխաները բոլորովին փոխվել են, ավելի զգոն ու հայրենասեր են դարձել: Գոռի անունով դասարան ունենալն ամենքիչն էր, որ մենք կարող էինք անել»,-նշեց դպրոցի տնօրեն Հասմիկ Քոչարյանը:

Գոռին այսօր ողջ գյուղն է հիշում, իսկ դպրոցականների համար դպրոցում Գոռի անունը կրող դասարանն ու հերոս զինվորի մասին պատմող անկյուն ունենալը պատիվ է:

 

Լրահոս
0