ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Մայիսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 18-ին հիմնականում հյուսիսային շրջաններում, 19-ի երեկոյան ժամերին, 20-ին և 21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 17-19-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 20-21-ի ցերեկը նույնքան կնվազի, հայտնում է ԱԻՆ-ը:
Երևանում մայիսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 18-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, 19-ի երեկոյան ժամերին, 20-ին և 21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-18 մ/վ արագությամբ:
Այսօր ցերեկը մայրաքաղաքում սպասվում է 25-27, իսկ երեկոյան՝ 21-23 աստիճան ջերմություն։
Երևանի մայիսի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 31.40C (1988 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 6.70C (1970 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 17.40C։