ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել` նշելով, որ մայիսի 15-ին, ժամը 16:30-ի սահմաններում արցախա-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ հակառակորդը դիմել է հերթական սադրանքի՝ կառավարվող հրթիռից կրակ վարելով պաշտպանության բանակի ռազմական օբյեկտի ուղղությամբ։
«Ադրբեջանական սադրանքի հետևանքով մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա: Ադրբեջանական զինուժի սադրանքից ՊԲ-ն մարդկային կորուստ չի ունեցել»,- նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական զինված ուժերի սադրիչ գործողությունները, որոնց հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: