00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքական մաֆիայի պարագլուխը՝ Դինքի սպանության մասին. նոր բացահայտում

© AFP 2024 / MUSTAFA OZER / AFP Демонстрант держит в руке плакат с портретом Гранта Динка
Демонстрант держит в руке плакат с портретом Гранта Динка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքական մաֆիայի հայտնի պարագլուխ Քյուրշաթ Յըլմազը հայտարարել է, որ կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, որը մեղադրվում է Թուրքիայում 2016թ.-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ, իրեն առաջարկել է սպանել Հրանտ Դինքին։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Պոլսահայ լրագրող, «Ակոս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործի շրջանակում նախօրեին վկայություն է տվել Թուրքիայում հայտնի մաֆիայի պարագլուխ Քյուրշաթ Յըլմազը, որը հայտարարել է, որ թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» խմբավորման անդամներն Անկարայում նրան առաջարկել էին կազմակերպել Դինքի սպանությունը: Այդ մասին հայտնում է tet.am-ը՝ հղում անելով թուրքական «Սյոզջու» պարբերականին:

Грант Динк - Sputnik Արմենիա
Հրանտ Դինքի գաղափարները կշարունակեն տարածվել

Որպես վկա հանդես եկած Քյուրշաթ Յըլմազը նշել է, որ Դինքի սպանությունից որոշ ժամանակ առաջ նրան հանդիպման են հրավիրել «Հիզմեթ»-ի՝ Անկարայում գործող ներկայացուցիչներից մեկի` Իսմայիլ Է.-ի հետ ու խոսել հայ լրագրողի մասին:

«Ասացին, որ նա (Դինքը) փորձում է ակտիվացնել հայկական լոբբին Թուրքիայում, մեր երկրի համար մեծ վտանգ է ներկայացնում, և առաջարկեցին ստանձնել նրա սպանության գործը», — ասել է Յըլմազը` հավելելով, որ հանդիպումը տեղի է ունեցել գյուլենականներին պատկանող մի հյուրանոցում:

Նա նաև մանրամասնել է, որ Իսմայիլ Է.-ն խոսել է ձախակողմյան քաղաքական կողմնորոշում ունեցող քուրդ ալևիների մասին և նշել նրանց համայնքի ականավոր գործիչներին «ոչնչացնելու անհրաժեշտության» մասին:

«Երբ չընդունեցի նրանց առաջարկը` սկսեցին իմ և իմ ընկերուհու` Թուղբա Օզայի դեմ թակարդ լարել», — նշել է Յըլմազը:

Ըստ նրա` գյուլենականներն իրենց ուժը ցույց տալու համար նույնիսկ ձեռքի շարժումով ցույց են տվել այն ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ռեջեփ Թայիփ էրդողանի նստավայրն ու ասել` «Եթե ուզենք` այստեղից վարչապետին անգամ կխփենք»:

Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակոս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է արդեն 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը:

Լրահոս
0