ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Դերասանուհի և մոդել Մերի Հակոբյանը հաղթել է Costa Blanca Fashion Week — International Best Male and Female World-2017 գեղեցկության միջազգային մրցույթում, որն անցկացվել է Իսպանիայում։
Գեղեցկուհին մրցույթի լուսանկարները հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում։
Բացի գլխավոր մրցանակից, հայուհուն է շնորհվել նաև «լավագույն մարմին» և միսս «ֆոտոգենիզմ» անվանակարգերը։
© FB ProfileՄերի Հակոբյան
Մերի Հակոբյան
© FB Profile
Մրցույթն անցկացվել է Իսպանիայում մայիսի 5-ից 15-ընկած ժամանակահատվածում։