ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Հայաստանի հանրապետական կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններում հաղթում է 71․09 տոկոս արդյունքով (53718 քվե). ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության նախնական արդյունքները:
«Երկիր ծիրանին» ստացել է քվեների 7.63 տոկոսը (5768 քվե), իսկ «Ելք» դաշինքը՝ 21.27 տոկոսը (16074):
Նշենք, որ հայտնի է նաև քվեարկության մասնակցած քաղաքացիների թիվը՝ 2017թ. մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է 345 226 մարդ՝ ընտրողների 40,99%-ը:
Քվեների հաշվարկը դեռ շարունակվում է։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է քաղաքական երեք ուժ` ՀՀԿ-ն, «Երկիր ծիրանի» կուսակցությունն ու «Ելք» դաշինքը։ Հայաստանի հանրապետական կուսակցության քաղաքապետի թեկնածուն գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, «Երկիր ծիրանի» կուսակցության թեկնածուն` Զարուհի Փոստանջյանը, իսկ «Ելք» դաշինքինը` Նիկոլ Փաշինյանը։