ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. «Матч ТВ» հեռուստաալիքը 15 րոպեանոց ռեպորտաժ է ներկայացրել` նվիրված «Մանչեսթեր Յունայթեդի» Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
«Նախկին ԽՍՀՄ-ի լավագույն ֆուտբոլիստի մանկությունը, պատանեկությունը և երիտասարդությունը։ Երևանից Մանչեսթեր մի քանի կանգառներով։ Հայկական Էքսպրես — Հենրիխ Մխիթարյան։ Ո՞վ և ո՞րտեղ է սովորեցրել նրան այդպես խաղալ»,- այսպես են ներկայացնում սյուժեն ֆիլմի հեղինակները։
«Матч ТВ»-ի նկարահանող խումբը եղել է Երևանում և հետևել է Մխիթարյանի կյանքի ուղուն՝ քաղաքի կենտրոնում գտնող բակից, որտեղ ծնվել է «փոքր Հայաստանի մեծ աստղը» մինչև դպրոց։ Մխիթարյանի «երևանյան արահետներով» անցկացրել է «Արարատի» նախկին կիսապաշտպան Աշոտ Սահակյանը։
Ռեպորտաժում Մխիթարյանը ներկայացված է որպես բազմակողմանի զարգացած անձնավորություն բազում տաղանդներով` լեզվաբանականից մինչև երգարվեստ։
Ամեն հարցում լավն է Հենրիխ Մխիթարյանը, միայն թե դպրոցում «Պատերազմ և խաղաղությունը» չի կարողացել ընթերցել ժամանակի սղության պատճառով։
«Մխիթարյանն ունի տեխնիկա, բնավորություն, տակտիկա և նախկին ԽՍՀՄ տարածքում նրանից լավ ֆուտբոլիստ չկա»,- ամփոփում է լրագրողը։