ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Նախնական տվյալով` Երեւանում ընտրելու իրավունք ունեցող 842 147 քաղաքացուց ընտրության մասնակցել է 94 256, որը կազմում է ընդհանուր թվի 11,19%-ը: Այս մասին հայտարարեց ԿԸՀ նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը:
Նա ներկայացրեց ընտրություններին մասնակցած ընտրողների թիվն ըստ վարչական շրջանների.
Աջափնյակ — 12,52 տոկոս,
Ավան — 17,40 տոկոս,
Արաբկիր — 8,67 տոկոս,
Դավթաշեն — 12,3 տոկոս,
Էրեբունի — 12, 15 տոկոս,
Կենտրոն- 8,32 տոկոս,
Մալաթիա-Սեբաստիա — 9,91 տոկոս,
Նոր Նորք — 10,38 տոկոս,
Նորք Մարաշ 12,42 տոկոս,
Շենգավիթ — 14, 92 տոկոս,
Քանաքեռ —Զեյթուն 7,63 տոկոս։
Նշենք, որ ընտրություններին քաղաքական երեք ուժ է մասնակցում` ՀՀԿ-ն, «Երկիր ծիրանի» կուսակցությունն ու «Ելք» դաշինքը։
Հայաստանի հանրապետական կուսակցության քաղաքապետի թեկնածուն գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է։ «Երկիր ծիրանի» կուսակցության թեկնածուն` Զարուհի Փոստանջյանը, իսկ «Ելք» դաշինքինը` Նիկոլ Փաշինյանը։