ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով մեկնել է Կատարի Պետություն: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Այցի շրջանակներում ՀՀ նախագահը հանդիպում կունենա Կատարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ:
Մայրաքաղաք Դոհայում նախատեսված են նաև Սերժ Սարգսյանի հանդիպումները «Կատար էյրվեյզ» ընկերության գործադիր տնօրեն Աքբար Ալ Բաքրի, Կատարի գործարար շրջանակների և տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: