00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մայրերի համաշխարհային օրը, սարոյանական ուղերձն ու ամերիկյան մեխակը

© Sputnik / Виталий Аньков / Անցնել մեդիապահոցМать с ребенком
Мать с ребенком - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մայիսի երկրորդ կիրակին աշխարհի մի շարք երկրներում տոնում են Մայրերի օրը։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik, Լիլիթ Հարությունյան. Մորը մեծարելը բնորոշ է բոլոր ժողովուրդներին։ Մայրերի օրը տարբեր երկրներում տարբեր օրերի են նշում, սակայն շատերն իրենց մայրերի հանդեպ սերն ու հարգանքն արտահայտում են հենց այսօր։

Ավանդույթը սահմանել է ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը 1914 թվականին` Ամերիկայի բոլոր մայրերի պատվին մայիսի երկրորդ կիրակին հայտարարելով ազգային տոն։

Молодая мама с ребенком - Sputnik Արմենիա
Հայտնի ու անհայտ փաստեր մայրերի մասին

Սակայն այս իրադարձության նախաձեռնողը հասարակ ամերիկուհի է` Աննա Ջարվիսը։ Հենց նա է պայքարել, որ տարվա օրերից մեկը նվիրված լինի մայրերին (նրա մայրը վաղաժամ է հրաժեշտ տվել կյանքին)։ Աննան այս նախաձեռնությամբ առաջին անգամ հանդես է եկել 1907 թվականին և մի քանի տարի շարունակ նամակներ է գրել պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, մինչև որ երեք տարի անց Վիրջինիա նահանգը Մայրերի օրը սահմանել է որպես պաշտոնական տոն։

Երբ Ամերիկան հաստատեց այդ տոնը, նրա օրինակին հետևեց ևս 23 երկիր։ Այդպիսով, մայիսի երկրորդ կիրակին հռչակվեց Մայրերի համաշխարհային օր։

Նշենք, որ դեռ XVII-XIX դարերին Մեծ Բրիտանիայում Մեծ պահքի երկրորդ կիրակին կոչվում էր «Mothering Sunday» (բառացի` «Մայրության կիրակի»)։

Մեդալի հակառակ կողմը

Մայրության օրը մարդիկ եկեղեցի են գնում, իսկ երեկոյան հավաքվում ընտանեկան ընթրիքի սեղանի շուրջ։ Բացի այդ, ԱՄՆ-ում և Ավստրալիայում ընդունված է հագուստին մեխակ ամրացնել. վառ ծաղիկը վկայում է, որ մայրը ողջ է, իսկ սպիտակը հարգանքի տուրք է կյանքից հեռացած մայրերի հիշատակին։ Մեխակի ընտրության հեղինակը նույնպես Աննա Ջարվիշն է, քանի որ մեխակը նրա մոր սիրած ծաղիկն էր։

Смбат Саиян. П/к на тему единовременного пособия при рождении первого и второго ребенка, которое можно получить зарегистрировавшись на сайте epension.am - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Երիտասարդ մայրերի կյանքը կհեշտանա

… Ամերիկացիների համար այդքան սիրելի տոնն արագ տեմպերով առևտրականացվեց և վերածվեց կոմերցիոն տեսանկյունից ամենահաջողված տոնի։ Երկրի բնակչությունն այդ օրերին միլիարդավոր դոլարներ էր ծախսում շնորհավորական բացիկների, ոսկերչական զարդերի, գեղեցկության սրահների և ռեստորանների համար։ Այդ ամենը տեսնելով` Աննա Ջարվիշը ծախսեց իր ողջ ունեցվածքը և իր հաջորդ տարիները նվիրեց այդ երևույթի դեմ պայքարին։ Կյանքի վերջին տարիներին նա խոստովանեց, որ ափսոսում է իր նախաձեռնության համար։

Մայրերին շնորհավորելը երբեք ավելորդ չէ

Ինչևէ, մորը հարգելը բարի ու պայծառ երևույթ է, քեզ կյանքը տված մարդուն սեր խոստովանելն էլ երբեք ավելորդ չէ։ Ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանը մայրիկին նվիրված մի մեծ վեպ ունի, որն առանձին տեղ է զբաղեցնում նրա ստեղծագործությունների մեջ, կոչվում է «Մայրիկ, ես քեզ սիրում եմ»։

Այսօր Facebook-ում ժամանակ առ ժամանակ աչք են զարնում շնորհավորական լուսանկարները (հիմնականում` սև ու սպիտակ)։

Անկախ նրանից, որ գեղեցկության և մայրության օրը հայերը նշում են ապրիլի 7-ին, մեր հայրենակիցներից շատերը առիթը բաց չեն թողնում և ևս մեկ անգամ շնորհավորում են աշխարհի ամենահարազատ ու մտերիմ էակին` իրենց մորը։

Ոմանք քառատողեր են նվիրում մայրերին, ոմանք էլ սեր խոստովանում ու շնորհակալություն հայտնում իրենց նվիրած հոգատարության, բարության և ջերմության համար։

Русская версия

Լրահոս
0