ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում գտնվող փոքրիկ տղան այսօր մահացել է։ Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկացրեց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը, երեխան ուներ ծայրահեղ անհասություն։
«Մեր մասնագետները հնարավոր ամեն բան արել են։ Մանկական գլխավոր ռեանիմատոլոգ Հրանտ Կալենտերյանը մշտապես կապի մեջ էր ԱՄՆ-ի իր գործընկերների հետ։ Վստահեցնում եմ, որ ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները երեխային կայուն վիճակի բերելու համար»,-ասաց Անահիտ Հայթայանը։
Մայիսի 3-ին ծնված հնգյակից միայն երկու աղջնակ է ողջ մնացել, որոնցից մեկը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է, մյուսը` Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում։