ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. «Եվրատեսիլն ինձ համար լուրջ կենսափորձ էր և խթան մշտապես պայքարելու և երբեք կանգ չառնելու համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արծվիկը։
«Շնորհակալ եմ բոլորին կողքիս լինելու և եվրատեսիլյան խենթ ընթացքին հետևելու համար։ Ձեր սերն աննկարագրելի ուժ ունի։ Կհանդիպե՛նք հայրենիքում»,- նշել է երգչուհին։
Արծվիկի խոսքով` Պորտուգալիան եվրատեսիլյան մասնակցության 53 երկար ու ձիգ տարիների ընթացքում արժանի հաղթանակ տարավ՝ հուզիչ երգով ու տպավորիչ կատարմամբ։
Նշենք, որ երեկ` մայիսի 13-ին, Կիևում կայացած երգի մրցույթում հաղթեց Պորտուգալիայի ներկայացուցիչ Սալվադոր Սոբրալը, իսկ Հայաստանի ներկայացուցիչը զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը։