ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Մայիսի 13-ին մեկնարկած «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլն ավարտվեց, Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը, որը հանդես եկավ 5-րդ համարի ներքո, զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը:
Մրցույթի վերջնական հաղթողը որոշվեց պրոֆեսիոնալ ժյուրիի և sms քվեարկության արդյունքում` 50/50 հարաբերակցությամբ: «Եվրատեսիլ 2017»-ի հաղթող ճանաչվեց Պորտուգալիայի ներկայացուցիչ Սալվադոր Սոբրալը:
Մրցույթի 26 մասնակից երկրները ելույթ ունեցան հետևյալ հերթականությամբ` Իսրայել, Լեհաստան, Բելառուս, Ավստրիա, Հայաստան, Նիդեռլանդներ, Մոլդովա, Հունգարիա, Իտալիա, Դանիա, Պորտուգալիա, Ադրբեջան, Խորվաթիա, Ավստրալիա, Հունաստան, Իսպանիա, Նորվեգիա, Միացյալ Թագավորություն, Կիպրոս, Ռումինիա, Գերմանիա, Ուկրաինա, Բելգիա, Շվեդիա, Բուլղարիա, Ֆրանսիա:
Հայաստանյան միավորները հայտարարեց «Եվրատեսիլ 2016»-ի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը:
Մրցույթն այս տարի անցկացվեց «Տոնենք բազմազանությունը» կարգախոսի ներքո: