ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Օրենբուրգում ընթացող ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունում 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնում է artsakhpress.am-ը։
Երրորդ տեղի համար գոտեմարտում հայ ձյուդոիստը հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Սամուել Զինգոյին:
Թիմը մասնակցում է հետևյալ կազմով` Գոռ Մկրտչյան (60 կգ), Հովհաննես Ալեքսանյանը (60 կգ), Վահագն Հովսեփյան (60 կգ), Շահեն Աբաղյան (60 կգ), Ռոբերտ Գաբրիելյան (73 կգ), Ֆերդինանդ Կարապետյան (73 կգ), Դավիթ Սարգսյան (81 կգ), Անդրանիկ Չափարյան (81 կգ), Սոսե Բալասանյան (52 կգ): Թիմի գլխավոր մարզիչն է Արմեն Նազարյանը: