ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Soutnik. Նախնական տվյալով` ժամը 14։00-ի դրությամբ Երևանում ընտրելու իրավունք ունեցող 842 147 քաղաքացուց ընտրության մասնակցել է 210 903, որը կազմում է ընտրողների 25,04%-ը: Այս մասին հայտնեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը
Ներկայացնում ենք ընտրությանը մասնակցած քաղաքացիների թիվը՝ ըստ վարչական շրջանների։
Աջափնյակ վարչական շրջան՝ 84.522 ընտրողից 23929-ը կամ 28, 31%,
Ավան վարչական շրջան՝ 39 848 ընտրողից 14 351-ը կամ 36,01 %,
Արաբկիր՝ 95 573 ընտրողից 21 508 ընտրող կամ 22,50%,
Դավթաշեն՝ 32 356 ընտրողից 8378 ընտրող կամ 25,89 %
Էրեբունի վարչական շրջան՝ 93 154-ից 24 487 ընտրող կամ 26,29%
Կենտրոն՝95 855-ից 20 711 ընտրող կամ 21,61%,
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ 107 779-ից 22 372 ընտրող կամ 20,76%,
Նոր Նորք վարչական շրջան՝ 100 481 ընտրողից 23 987-ը կամ 23,87%,
Նորք Մարաշ վարչական շրջան՝ 10 700-ից 3233 ընտրող կամ 30,21 %,
Նուբարաշեն՝ 8133-ից 2542 ընտրող կամ 31,26 %,
Շենգավիթ վարչական շրջան՝ 114 935 ընտրողից 34 450 կամ 29,97%,
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան` 58 811-ից 10 955 ընտրող կամ 18, 63 %:
Նշենք, որ Երևանի ավագանու ընտրություններին քաղաքական երեք ուժ է մասնակցում` ՀՀԿ-ն, «Երկիր ծիրանի» կուսակցությունն ու «Ելք» դաշինքը։
Հայաստանի հանրապետական կուսակցության քաղաքապետի թեկնածուն գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է։ «Երկիր ծիրանի» կուսակցության թեկնածուն` Զարուհի Փոստանջյանը, իսկ «Ելք» դաշինքինը` Նիկոլ Փաշինյանը։