00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
54 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:14
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
4 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
37 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պայքար՝ Երևանի քաղաքապետի աթոռի համար. ավագանու ընտրությունը մեկնարկեց

© Sputnik / Asatur YesayantsРеферендум по Конституционным реформам в Армении
Референдум по Конституционным реформам в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր երևանցիների համար կարևոր օր է. պետք է որոշեն, թե ում են հանձնելու Հայաստանի մայրաքաղաքի «բանալին»: Ավագանու ընտրություններից հետո պարզ կդառնա նոր քաղաքապետի անունը:

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Մայիսի 14-ին մեկնարկեցին Երևանի ավագանու ընտրությունները: Առավոտյան 08:00 բացվեցին 10 ընտրատարածքում գործող 474 ընտրատեղամասերը:

Ոստիկանության տվյալով՝ ընտրելու իրավունք ունի 841973 երևանցի, որոնք իրենց քաղաքացիական պարտքը կատարելու հնարավորություն կունենան 12 ժամվա ընթացքում. ընտրատեղամասերը կփակվեն 20:00-ին:

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական 3 ուժերը քվեաթերթիկներում նշված են հետևյալ հերթականությամբ՝ առաջինը «Ելք» դաշինքն է, երկրորդը՝ «Երկիր ծիրանի» կուսակցությունը, երրորդը՝ ՀՀԿ-ն:

«Ելք» դաշինքը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը, որը քաղաքապետի թեկնածուն է։ Երկրորդ տեղում Արայիկ Հարությունյանն է, երրորդում՝ Դավիթ Խաժակյանը։

Հայաստանի հանրապետական կուսակցության քաղաքապետի թեկնածուն գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է։ Ցուցակի երկրորդ տեղում Սմբատ Լպուտյանն է, երրորդում՝ Հովիկ Մուսայելյանը։

«Երկիր ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է։ Երկրորդ տեղում Մնացական Պարակշիևն է, երրորդում՝ Սոնա Աղեկյանը:

Ավագանու ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնի միջազգային մեկ կազմակերպություն՝ Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ ՏՏԻԿ), ինչպես նաև տեղական 17 հասարակական կազմակերպություն (5138 դիտորդ)

Ավագանու ընտրություններին կհաջորդի քաղաքապետի ընտրությունը։

Ըստ ընտրական օրենսդրության` կուսակցության կամ դաշինքի ցուցակի ընտրական ցուցակը գլխավորող առաջին համարի թեկնածուն համարվում է նաև քաղաքապետի թեկնածուն, և նա ուղղակիորեն, առանց ավագանու որոշման կարող է ընտրվել, եթե այդ կուսակցությունը կամ դաշինքը ստանա մանդատների մեծամասնությունը։ Եթե առաջին համարը հրաժարվի քաղաքապետի պաշտոնից, ապա քաղաքապետին կընտրի ավագանին։

Լրահոս
0