ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Երևան քաղաքի ավագանու ընտրությունների քվեարկության օրը՝ մայիսի 14-ին, ժամը 12-ի դրությամբ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ստորաբաժանումներում արձանագրվել է ընտրախախտումների հետ առնչություն ունեցող 9 դեպք: Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Բոլոր դեպքերը ստուգման փուլում են»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ոստիկանությունը ձեռնարկում է օրենքով իրեն վերապահված բոլոր գործառույթները «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի» դրույթները պահպանելու և իրավախախտումներին օպերատիվ արձագանքելու ուղղությամբ: