ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Ադրբեջանը սադրանքների է դիմում, սակայն բանակցություններն այլընտրանք չունեն: Այս մասին news.am-ի ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա հիշեցրել է, որ հունիսին նախատեսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան (Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի): Դրանից հետո, եթե անհրաժեշտ լինի, տեղի կունենա Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:
«Իհարկե, ադրբեջանցիները շարունակում են զինված սադրանքների դիմել, սակայն բանակցություններն այլընտրանք չունեն, դրանք պետք է շարունակել», — ավելացրել է Նալբանդյանը: