ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Ադրբեջանական կողմը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 750 կրակոց: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը շփման գծի հյուսիսային ուղղությամբ կիրառել է նաև Դ-44 տիպի հրանոթներ (65 արկ) և 60 ու 82 միլիմետրանոց ականանետեր (17 արկ)»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ադրբեջանական զինուժի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների:
Այս պահի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերական հանգիստ է: