00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տոլմայի փառատոնին հայ զինվորներն իրենց տաղավարը կունենան

© Sputnik / Asatur YesayantsТолма
Толма - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տոլմայի փառատոնն այս տարի կանցկացվի մայիսի 20-ին Հնաբերդ գյուղում։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. «Ուդուլի» տոլմայի փառատոնին այս տարի կմասնակցեն նաև հայ զինծառայողները։ Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում այս մասին հայտնեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը։

Նա նշեց, որ տոլմայի փառատոնն անցկացվում է 7-րդ անգամ` սկսած 2011 թվականից։ Այն սովորաբար անցկացվել է Մուսալեռում և Սարդարապատում, իսկ այս տարի կանցկացվի Հնաբերդ գյուղում, որը գտնվում է պատմական Հայաստանի հնագույն մայրաքաղաք Դվին քաղաքից քիչ հեռու։

«25 տաղավար է լինելու, փառատոնին կմասնակցեն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գյուղացիներ, զինծառայողներ։ Այս տարի զինվորներն առաջին անգամ են մասնակցելու մեր փառատոնին, ընդ որում` սեփական նախաձեռնությամբ։ Ցանկալի է, որ մայիսը, հատկապես ամսվա երկրորդ կեսը, Հայաստանում տոլմայի ամիս դառնա», — ասաց Մամուլյանը։

Նրա խոսքով` տոլմայի փառատոնը, ինչպես նաև մեր երկրում անցկացվող մյուս փառատոները կարևոր են երկրում զբոսաշրջությունը զարգացնելու համար։

«Փառատոնի շրջանակում կպատրաստվի ամենաերկար տոլման, մշակութային հագեցած ծրագիր է սպասվում ժողովրդական երգ ու պարով, բազմաթիվ մրցույթներով։ Իշխանությունները հատուկ ուշադրություն կդարձնեն խոհարարական զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև այն հարցին, թե ինչպես ենք ներկայացնում մեր ազգային խոհանոցը։ Յուրաքանչյուր ուղեկցորդ, որը զբոսաշրջիկին ներկայացնում է պատմամշակութային հուշարձանները, պարտավոր է իմանալ նաև ազգային խոհանոցի մասին, բացատրել հյուրերին, թե ինչ են նրանք ուտում», — ասաց Մամուլյանը։

© Sputnik / Asatur YesayantsՍեդրակ Մամուլյան
Седрак Мамулян - Sputnik Արմենիա
Սեդրակ Մամուլյան

Նրա խոսքով` այդ առումով մենք դեռ շատ անելիք ունենք։

«Փառատոնն անցկացվելու է ամեն տարի, բարեբախտաբար ֆինանսական միջոցները ներում են», — ասաց նա։

Նա նաև շեշտեց, որ տոլման հայկական կերակուր է, առաջացել է՝ «տոլի» բառից և ամենևին էլ կարևոր չէ «դոլմա», թե «տոլմա» կկոչես այն:

«Տոլմայի նախնական ձևը եղել է խաղողի վազից ու ծեծված մսից, հետո փոփոխվել է, առաջացել են տարբեր եղանակներ պատրաստման՝ կախված տարածաշրջանից: Էական նշանակություն չունի՝ «տոլմա» կասես, թե «դոլմա», որովհետև ժամանակին այն կոչվել է նաև ուդուլի, իսկ վեճը՝ «տ», թե «դ», արհեստական է»,- ասաց նա:

Լրահոս
0