00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
37 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի կենդանաբանական այգու վերակառուցման արդյունքը կզգան հատկապես առյուծները

© Sputnik / Сергей Мальгавко / Անցնել մեդիապահոցВыпуск львов в крымском сафари-парке "Тайган"
Выпуск львов в крымском сафари-парке Тайган - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է Կենդանաբանական այգու վերակառուցման և զարգացման ծրագրի երկրորդ փուլի աշխատանքների ընթացքին։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. Երևանի կենդանաբանական այգի կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է համայնքային բյուջեի միջոցներով այգում իրականացվող վերակառուցման և զարգացման ծրագրի երկրորդ փուլի աշխատանքներին: Քաղաքապետի տեղակալներ Վահե Նիկոյանի և Արամ Սուքիասյանի, ինչպես նաև այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի ուղեկցությամբ Երևանի քաղաքապետը շրջել է տարածքում, հետևել աշխատանքների ընթացքին:Այս մասին հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Европейская лань - Sputnik Արմենիա
Շների ոհմակը վնասել է կենդանաբանական այգու մի քանի եղնիկի

Ներկայացնելով ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների մանրամասները՝ պատասխանատուները նշել են, որ արդեն ավարտական փուլում է գայլերի, արջերի և առյուծների համար նախատեսված, միջազգային չափորոշիչներին համապատասխան նոր ազատավանդակների կառուցումը:

Մասնավորապես նշվել է, որ գայլերի և արջերի ազատավանդակի կառուցման արդյունքում այգու օգտագործելի տարածքը կավելանա շուրջ 6000 քմ-ով: Այն կունենա նաև համապատասխան դիտահարթակներ, որոնց շնորհիվ այցելուները հնարավորություն կունենան անվտանգ հեռավորությունից և հարմար դիրքից հետևելու կենդանիներին:

Նորովի ու ինքնատիպ լուծումներով կառանձնանա նաև առյուծների ազատավանդակը: Շուրջ 3500 քմ տարածք զբաղեցնող այս ազատավանդակն էլ կունենա հարակից ժայռեր ու արհեստական ջրվեժներ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացվել է նաև ծրագրի շրջանակում այգում կառուցվող կենդանիների ժամանակավոր պահման կարանտինային կենտրոնը:

© yerevanՏարոն Մարգարյանը` Երևանի կենդանաբանական այգում
Տարոն Մարգարյանը` Երևանի կենդանաբանական այգում - Sputnik Արմենիա
Տարոն Մարգարյանը` Երևանի կենդանաբանական այգում

Պատասխանատուները նշել են, որ սա այգու համար կարևոր ձեռքբերում է լինելու, քանի որ ստեղծման օրից ի վեր այն երբևէ կարանտինային կենտրոն չի ունեցել:

Կենդանաբանական այգու տնօրենի հավաստմամբ` երկրորդ փուլի շրջանակում իրականացվող աշխատանքների արդյունքում ամբողջությամբ կավարտվի այգու վերակառուցման ծրագիրը, ու առաջիկա տարիներին այգում արդեն կիրականացվեն միայն զարգացման ծրագրեր:

Օգտվելով առիթից՝ այգու տնօրենը շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ երկու փուլով իրականացված ծրագրի կյանքի կոչման հարցում ցուցաբերած վճռականության և հետևողականության համար՝ ընդգծելով, որ անցյալ դարի 40-ական թվականներին հիմնված այգում մինչ այս երբևէ չէին իրականացվել վերակառուցման նման լայնածավալ աշխատանքներ: Ռուբեն Խաչատրյանը նաև վստահեցրել է, որ վերակառուցման շնորհիվ Երևանի կենդանաբանական այգին այսօր դարձել է ոչ միայն տարածաշրջանի լավագույն համանման հանգստի գոտին, այլև ոլորտի միջազգային մասնագետների կողմից է ըստ արժանվույն գնահատվում:

Առանձնակի կարևորելով այգու դերն ու նշանակությունը ինչպես մայրաքաղաքի բնակիչների, այնպես էլ զբոսաշրջիկների լիարժեք հանգստի կազմակերպման համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ հանձնարարել է ամենօրյա հսկողության տակ պահել աշխատանքների ընթացքն ու դրանք ավարտել սահմանված ժամկետներում, որպեսզի օր առաջ հանգստի գոտին հանձնվի լիարժեք շահագործման:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ 2014թ.-ից մեկնարկած Երևանի կենդանաբանական այգու վերանորոգման և զարգացման ծրագրի առաջին փուլով համալիր բարեկարգման աշխատանքներ էին տարվել բոլոր ուղղություններով, որի շրջանակում, ենթակառուցվածքների արդիականացմանը զուգահեռ, այգին նորացվել, ինչպես նաև համալրվել է նոր ազատավանդակներով: Կառուցվել է նաև յուրօրինակ կղզի, ձիարշավարան ու հարմարավետ խաղահրապարակներ՝ այդ թվում նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող փոքրիկների համար:

Լրահոս
0