Հրաչ Բերբերյան
Նա հայտնեց, որ լուրջ վնասի մասին խոսք լինել չի կարող։
«Կարկուտն այնքան չէր, որ վնաս հասցներ բերքին։ Այնպես որ կունենանք ծիրանի կայուն միջակ բերք»,- նշեց Բերբերյանը։
Նա նաև անդրադարձավ հակակարկտային կայաններին` շեշտելով, որ դրանք ցածր արդյունավետություն ունեցող սարքեր են։
«Մենք վաղուց հրաժարվել ենք դրանցից, մենք դրանց կարիքը չունենք»,- ասաց Բերբերյանը։
Նրա խոսքով` ամենաարդյունավետ համակարգը ցանցայինն է, որի էֆեկտիվությունը 100 տոկոս է։
«10 տարի կպայքարենք, որ այդ համակարգը ներդրվի»,- վստահեցրեց Բերբերյանը։