ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Երևանի «Շիրակ» հյուրանոցում հայտնաբերվել է տղամարդու դի։ Պարզվել է, որ մահացածը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է։
Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության ԶՊԾ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։
Ջանոյանի խոսքով` մայիսի 10--ին, ժամը 14։40-ին ահազանգ է ստացվել, որ Խորենացի փողոցում գտնվող հյուրանոցներից մեկում քաղաքացու դի կա:
Մեկնած օպերատիվը խումբը պարզել է,որ նշված հյուրանոցի 10-րդ հարկում գտնվող սենյակներից մեկում հայտնաբերել է 1983-ին ծնված Իրանի իսլամական հանրապետության քաղաքացու դիակը։
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն։