ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Եռօրյա որոնողական աշխատանքներից հետո այսօր ժամը 12.50-ին Մատաղիս գյուղի ջրամբարում հայտնաբերվել և դուրս է բերվել մայիսի 8-ին տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով ջրասույզ եղած երրորդ զինծառայողի՝ Ռուբեն Հովհաննեսի Մնացականյանի դին:
Այդ մասին հաղորդագրություն է տարածել Արցախի պաշտպանության նախարարությունը։
Մայիսի 8-ին տեղի էր ունեցել դժբախտ պատահար՝ վթարվել էր զինվորական մեքենան, որի հետևանքով երեք զինծառայողներ խեղդվել են։