ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում գնդակոծության է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խումբը:Հակառակորդը հրաձգային խոշոր տրամաչափի զենքերով գնդակոծել է նկարահանող խմբի ավտոմեքենան: Այս մասին տեղեկացնում է «Շանթի» պաշտոնական կայքը։
Վիրավորվել է հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանը: Sputnik Արմենիայի հետ զրույցում Շանթ հեռուստաընկերությունից ասացին, որ Դավիթ Աթոյանը այժմ գտնվում է Ստեփանակերտի հիվանդանոցում։
Հավելյալ մանրամասները` Հորիզոնի թողարկումներում: