ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Սյունիքի մարզում, մայիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 228-րդ կմ հատվածում բախվել են «ՎԱԶ 21013» մակնիշի (վարորդ 35-ամյա Նվեր Մ.) և Opel Vectra մակնիշի (վարորդ 27-ամյա Հարություն Ս.) ավտոմեքենաները։
Shamshyan.com-ը հայտնում է, որ վթարի հետևանքով վարորդներից Նվեր Մ.-ն և երկու ավտոմեքենաների ուղևորներ՝ 4-ամյա Արմինե Մ.-ն, 9-ամյա Ալվարդ Մ.-ն, 23-ամյա Ռոզա Ս.-ն, 78-ամյա Ֆրիդրիխ Մ.-ն, 45-ամյա Լաուրա Դ.-ն, 33-ամյա Սոֆի Ի.-ն և 46-ամյա Էդիկ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն։
Աղբյուրի տվյալներով, վարորդներն ու հիվանդանոց տեղափոխված Էդիկ Գ.-ն ծառայում են ՀՀ ՊՆ տարբեր զորամասերում։