00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ռոսիա» կինոթատրոնը Երևանում կառուցվել է «եկեղեցական գրավչությամբ»

© 23artashesКинотеатр Россия (Айрарат). Ереван
Кинотеатр Россия (Айрарат). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Այրարատ» կամ «Ռոսիա» կինոթատրոնը ժամանակին Երևանի խորհրդանիշներից մեկն էր, իր ժամանակի ճարտարապետական գլուխգործոցը։

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik, Անի Լիպարիտյան. ХХ դարի 60-ականներին «Ռոսիա» կինոթատրոնի տեղում «սև շուկա էր» գործում։ Հայ ճարտարապետների ջանքերով մեկնարկեց կինոթատրոնի շինարարությունը, որը պետք է փոխեր Երևանի և նրա բնակիչների կյանքը։

70-ականներին Հրաչ Պողոսյանը, Արթուր Թարխանյանն ու Սպարտակ Խաչիկյանը ճարտարապետների միության դատին ներկայացրեցին իրենց նախագիծը։ Այն, ինչպես ժամանակին ասում էր Հրաչ Պողոսյանը, պայթած ռումբի էֆեկտ գործեց. այդ տարիներին բոլորը կերտում էին դասական, թամանյանական ոճով, իսկ ճարտարապետների միությանը բացարձակ այլ բան առաջարկվեց։

Կյանքի գործ

Ինչպես Sputnik Արմենիային տված հարցազրույցում պատմեց հայտնի հայ ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստր Անահիտ Թարխանյանը, հոր նախագծած յուրաքանչյուր կառույց նրա կյանքի գործն էր դառնում։

«Այլ կերպ հնարավոր չէր։ Ճարտարապետն իր աշխատանքում այլ մոտեցում ունենալ չի կարող։ Իհարկե, Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշարձանը նա առանձնահատուկ էր համարում, քանի որ այդ նախագիծը, միաժամանակ, ճարտարապետական էր և քանդակագործական, ինչպես նաև լուրջ առաջընթաց այն ժամանակաշրջանի ճարտարապետական մտածելակերպում»,- նշեց Թարխանյանը։

© Sputnik / Aram Nersesyan Անահիտ Թարխանյանը Sputnik Արմենիայի տաղավարում
Анаит Тарханян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Անահիտ Թարխանյանը Sputnik Արմենիայի տաղավարում

Ճարտարապետի խոսքով` այդ տարիներին իշխում ու առաջատար էին համարվում եկեղեցական նախագծման և կառուցման գաղափարները։

«Սակայն ժամանակները փոխվում էին, և նպատակահարմար չէր 1965 թվականին վերադառնալ Ալեքսանդր Թամանյանի 20-ականների առաջադեմ և ժողովրդավարական միջնադարի ճարտարապետական ավանդույթներին։ Փոխվում էին ժամանակները, փոխվում էին տեխնոլոգիաները»,- ասաց Թարխանյանը Spuntik Արմենիային։

Նա նշեց, որ Թարխանյանը շատ լավ գիտեր հայկական եկեղեցիները, իսկ նկարում էր մանկուց։ Երբ նա սովորում էր գեղարվեստական դպրոցում, շրջագայում էր ամբողջ Հայաստանով, մեր ճարտարապետական հուշարձանների էսքիզներն էր անում։

«Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ համառություն պետք է ունենա մարդ քարուքանդ եղած ճանապարհներով ճարտարապետական հուշարձանների մոտ գնալու և դրանք նկարելու համար։ Նա ստիպված էր մի քանի կիլոմետր հաղթահարել անհրաժեշտ վայրը հասնելու համար։ Հայրս երազում էր տիեզերանավեր նախագծողի մասնագիտության մասին, դա մինչ ճարտարապետ դառնալն էր, սակայն չստացվեց. Սկսվեց պատերազմը և բոլոր հարազատները, այդ թվում՝ հորական պապը, զոհվեցին ռազմաճակատում»,- ասաց ճարտարապետը։

Թարխանյանը մնաց Հայաստանում. այդպես էր ի վերուստ նախատեսված ճակատագրով։

«Ռոսիա» կինոթատրոն

Ինչպես պատմեց Թարխանյանը, հայրը փորձում էր սինթեզել պատմությունն ու արդիականությունը։

««Այրարատ» («Ռոսիա») կինոթատրոնի ճարտարապետական, կոնստրուկտիվ լուծումները զարմանահրաշ ու հիասքանչ են։ Յուրաքանչյուր դահլիճ չորս հենքի վրա է կառուցված։ Կինոթատրոնի դահլիճը երկրաչափական գիծ էր կրկնում, որը հիանալի տեսադաշտ էր բացում հանդիսատեսի համար։ Շարքերը միմյանց չէին խանգարում, բացի այդ, մեծ աշխատանք էր տարվել լավ ակուստիկա ապահովելու համար»,- ասաց Թարխանյանը։

Строительство Мемориала жертв Геноцида Армян - Sputnik Արմենիա
Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը պատմում է Ծիծեռնակաբերդի առաջին նախագծի մասին

Նա նշեց, որ այն ժամանակ լավ տեխնիկա և էլեկտրադինամիկական բարձրախոսներ կային։ Ամեն ինչի հասնում էին ներքին ճարտարապետական տիրույթն իդեալականին մոտ դարձնելու միջոցով։

Թատրոնի կենտրոնական հատվածը, նրա խոսքով, շատ ճոխ էր։ Թեև, ինչպես նշեց Թարխանյանը, հայտնի հայ ճարտարապետը ողջ կյանքը երազել է եկեղեցի նախագծելու մասին։

«Նա ասում էր, որ այդպես էլ իրեն չհաջողվեց եկեղեցի նախագծել, սակայն այս դեպքում նրան հաջողվեց դա անել։ «Ռոսիա» կինոթատրոնի կենտրոնը, հատկապես երեկոները այցելուների ուշադրությունը գրավում էր առաստաղի շնորհիվ։ Դա հայրիկի հպարտությունն էր։ Վերև նայելով, այցելուները աստղազարդ երկինք էին տեսնում։ Նա ասում էր ինձ. «Գիտես, երազում եմ, որ հանդիսատեսը գա, բարձրացնի գլուխն ու տեսնի աստղերը…»»,- ասաց Թարխանյանը։

Այսօր Հրաչ Պողոսյանի, Արթուր Թարխանյանի և Սպարտակ Խաչիկյանի XX դարում ստեղծած ճարտարապետական գլուխգործոցի փոխարեն առևտրային կենտրոն է գործում, թեև կինոթատրոնի շենքը սեփականաշնորհելու ժամանակ խոստացել էին այն ներառել մշակութային կառույցների ցանկում։

Русская версия

Լրահոս
0