00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերը կարում են իտալական բրենդի համար. «տոլինգ»` լա՞վ է, թե՞ վատ

© Sputnik / Asatur YesayantsПроизводство игрушек в Армении
Производство игрушек в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վանաձորի կարի արտադրությունն արդեն մի քանի տարի է, հագուստ է կարում սպորտային հագուստի հանրահայտ իտալական բրենդներից մեկի համար, որը լայն տարածում ունի ակտիվ կենսակերպ վարողների և լեռնադահուկային մարզաձևի սիրահարների շրջանում։

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հավանական է, որ Հայաստանում մոտ ապագայում միջազգային հայտնի նորաձև բրենդների հետ համագործակցող ձեռնարկություններ բացվեն։ Նմանատիպ օրինակ արդեն կա Վանաձորում։ Արտադրությունը «տոլինգի» սկզբունքով արդեն մի քանի տարի է աշխատում է սպորտային հագուստի հայտնի նորաձև իտալական բրենդներից մեկի հետ։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց լիբանանահայ գործարար Ռաֆֆի Սեմերջյանը։

Айк Арутюнян - Sputnik Արմենիա
Հայաստանը դառնում է էներգետիկ առումով գրավիչ երկիր ներդրողների համար

«Մեզ իտալական որոշ բրենդեր են դիմել։ Մոտ ապագայում, հավանաբար, նմանատիպ մի ձեռնարկություն կբացենք, որը կհամագործակցի այլ իտալական բրենդի հետ։ Դա թույլ կտա նոր աշխատատեղեր ստեղծել», — ասաց Սեմերջյանը։

Հայաստանում մի շարք փորձագետներ այս նախաձեռնությունն, ընդհանուր առմամբ դրական են գնահատում, սակայն միևնույն ժամանակ հեռահար հեռանկարում այն գրավիչ չեն համարում։ «Տոլինգը» թույլ է տալիս միայն կարել և արտադրանքը պատվիրատուին հասցնել` իր իսկ տրամադրած հումքի հիման վրա։ Հետևաբար, դրանով զբաղվող ընկերությունն, ամբողջությամբ կախվածության մեջ է գտնվում պատվիրատուից։ Մյուսները կարծում են, թե «տոլինգը» լավ տրամպլին է ձեռնարկության համար։

Լիբանանահայ գործարարն ընդգծում է, որ Հայաստանում ներդրում կատարել ցանկանում են արաբական աշխարհից մի շարք մարդիկ։ Նրանք պատրաստ են գումարներ ներդնել գյուղատնտեսական և արդյունաբերական նախագծերի մեջ։ Դրա համար Հայաստանում բոլոր պայմանները կան` բերրի հող և լավ մասնագետներ։

«Հայաստանն ավելի գրավիչ դարձավ ներդրողների համար ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո, ինչը հասանելի է դարձնում նրա համար 170-միլիոնանոց շուկան և համագործակցության բազում ուղիներ բացում», — ասաց Սեմերջյանը։

Գործարարը համոզված է, որ Հայաստանը, ճիշտ մոտեցում ցուցաբերելու պարագայում, ԵԱՏՄ շրջանակներում մի շարք խաչաձև նախագծերից կարող է ավելի մեծ շահույթ ստանալ։

Վերջին ժամանակները քննարկվում է նաև Հայաստանի միջոցով Իրանի հետ ԵԱՏՄ երկրների համագործակցության հարցը։ Ներկա պահին Հայաստանն ու Իրանն աշխատում են միասնական ազատ առևտրի գոտի ստեղծելու նախագծի վրա, որը գործելու է հայ-իրանական սահմանին։ Դա ոչ միայն կնպաստի երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանն, այլև թույլ կտա տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերություններ խորացնել։

Հայաստանի Սյունիքի մարզում Հայաստանի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծումը մեր երկիրը կապող օղակ կդարձնի ԵԱՏՄ-ի և իրանական կողմի միջև։ Այդ «կամրջով» հետագայում կկարողանան օգտվել նաև եվրոպական բիզնեսի ներկայացուցիչները։ Ազատ առևտրի գոտու ստեղծման համար 32 մլն դոլար է անհրաժեշտ։

Русская версия

Լրահոս
0