00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հադրութում բազմաբնակարան շենքեր են կառուցվում ՊԲ զինծառայողների ընտանիքների համար

© MUDNKRГадрут
Гадрут - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՊԲ սպայակազմի համար կառուցվող բազմաբնակարան շենքերի շինարարությունն իրականացվում է ՊԲ միջոցներով:

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Երկու բազմաբնակարան շենք` Հադրութ քաղաքում: Հասցեատերերը` ՊԲ զինծառայողների ընտանիքները կլինեն:

Շենքերի շինարարությունը սկսվել է 2016 թվականին: Առաջին շենքը` 20 բնակարանով, շահագործման կհանձնվի մինչև ընթացիկ տարվա ավարտը: Այս մասին հայտնում է Արցախի քաղաքաշինության նախարարությունը։

Այստեղ արդեն ավարտվել են տանիքի ծածկի կառուցման, դռների և լուսամուտների տեղադրման, էլեկտրական գծերի, ներքին ու արտաքին ջրագծերի մոնտաժման աշխատանքները, իրականացվում է ներքին հարդարում:

Մյուս շենքը, որն, ըստ նախագծի 16 բնակարանոց է, նախատեսվում է հանձնել 2018-ին: Շենքերն արևկող են, ունեն մեկ նկուղային և 4 վերգետնյա հարկեր: Հարմարավետ կենցաղավարության համար կստեղծվեն բոլոր պայմանները: Շինարարությունն ավարտելուց հետո կբարեկարգվի շենքերին հարող տարածքը:

Ծրագրով նախատեսված է կառուցել մանկական խաղահրապարակ, ավտոկայանատեղի, կանաչ գոտի` զբոսահարթակով:

Այս ծրագրով ՊԲ սպայակազմի համար բազմաբնակարան շենքեր են կառուցվել Արցախի մայրաքաղաքում և բոլոր շրջկենտրոններում:

Լրահոս
0