00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բժշկական «դեսանտը» հասավ Ստեփանակերտ

© Sputnik / Karen YepremyanДелегация Ереванского Медицинского Университета в Степанакерте
Делегация Ереванского Медицинского Университета в Степанакерте - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ղարաբաղում պատրաստվում են սրտի աշխատանքի շուրջօրյա վերահսկման նորագույն տեխնոլոգիա ներդնել։

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Երևանի պետական բժշկական համալսարանի բժիշկներից և ուսանողներից կազմված պատվիրակությունը բուհի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում մայիսի սկզբին Լեռնային Ղարաբաղ այցելեց։

Армен Мурадян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Արմեն Մուրադյան. «Բժշկական համալսարանում կտրուկ խստացվել է ուսումնական պրոցեսը»

Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարար Կարինե Աթայանի հետ հանդիպման ժամանակ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ներկայացրեց իրենց առաջարկների փաթեթը։

Բժշկական համալսարանի ռեկտորն առաջարկեց, որ երևանյան երկու բժիշկներ ամեն ամիս մասնագիտական սեմինարներ անցկացնեն Ստեփանակերտում, իսկ ռազմաբժշկական ֆակուլտետի ուսանողներն ամառային գործնական պարապմունքներն անցկացնեն Ղարաբաղում։

«Մենք առողջապահության նախարարի հետ նախատեսում ենք Ղարաբաղում մի մեծ ծրագիր իրականացնել, որում ներառված են միջոցառումներ, գիտական ու կրթական ծրագրեր և, իհարկե, գործնական պարապմունքներ։ Այսինքն այն ամենը, ինչ այսօր իրականացնում են մեր կլինիկական պրոֆեսորները», — ասաց Մուրադյանը։

Երևանյան պատվիրակության մեջ ընդգրկվել էին նյարդաբաններ, ակնաբույժներ, էնդոկրինոլոգներ, ուրոլոգներ, թերապևտներ։ Մուրադյանի խոսքով` նրանք բոլորը ոչ միայն գիտական աստիճաններ ունեն, այլև մեծ փորձ ու միջազգային ճանաչում, և նրանց աշխատանքը, ոչ միայն բուժման, այլև թրեյնինգների և ուսուցման առումով շատ օգտակար կլինի տեղի բժիշկների համար։

Բժշկական համալսարանի ներկայացուցիչներն իրենց հետ ոչ միայն գիտելիքներ էին բերել, այլև` երեխաների համար նախատեսված հարյուրավոր շրջանակներ, ինչպես նաև Հոլտերի սարքավորումներ։

Սրտանոթային համակարգի վերահսկման ոլորտում այս նորագույն տեխնոլոգիայի ներդրումը, կիրառման փորձի փոխանակումը ղարաբաղյան այցի գլխավոր նպատակն էր։ Երևանի բժիշկներն Արցախ էին բերել հիվանդի առողջության հեռահար վերահսկման 10 սարքավորում։

«Հոլտերի սարքը թույլ է տալիս համացանցի միջոցով 24 ժամ շարունակ հետևել սրտի աշխատանքին։ Սա նոր տեխնոլոգիա է, որն օգտագործվում է Երևանում և կարող է կիրառվել նաև Ղարաբաղում։ Մշտական վերահսկումը թույլ կտա ընտրել առավել ճիշտ և արդյունավետ բուժման միջոց», — նշեց Մուրադյանը։

Պատվիրակության շրջանակում Ղարաբաղ ժամանած բժիշկների խումբը չսահմանափակվեց տեսական գիտելիքների փոխանակմամբ և խորհրդատվությամբ, այլ նաև մասնագիտական օգնություն ցուցաբերեց Հանրապետական բուժկենտրոնում և «Արևիկ» մանկական հիվանդանոցում։

ԵՊԲՀ-ի ռեկտորն ուսանողների հետ այցելեց նաև Մարտունու դպրոցում 2016 թվականի ապրիլին վիրավորված երեխաներին։

Վարդանը կրկին կոտրել էր ոտքը։ Մուրադյանն առաջարկեց ապաքինվելուց հետո իրենց հետ Երևանից Էջմիածին գնալ հեծանվով, իսկ Գևորգին խորհուրդ տվեց լողով զբաղվել։

© Sputnik / Karen YepremyanԵՊԲՀ–ի պատվիրակությունը` Արցախում
ԵՊԲՀ–ի պատվիրակությունը` Արցախում - Sputnik Արմենիա
1/5
ԵՊԲՀ–ի պատվիրակությունը` Արցախում
© Sputnik / Karen YepremyanԵՊԲՀ–ի պատվիրակությունը` Արցախում
ԵՊԲՀ–ի պատվիրակությունը` Արցախում - Sputnik Արմենիա
2/5
ԵՊԲՀ–ի պատվիրակությունը` Արցախում
© Sputnik / Karen YepremyanԵՊԲՀ–ի պատվիրակությունը` Արցախում
ԵՊԲՀ–ի պատվիրակությունը` Արցախում - Sputnik Արմենիա
3/5
ԵՊԲՀ–ի պատվիրակությունը` Արցախում
© Sputnik / Karen YepremyanԵՊԲՀ–ի պատվիրակությունը` Արցախում
ԵՊԲՀ–ի պատվիրակությունը` Արցախում - Sputnik Արմենիա
4/5
ԵՊԲՀ–ի պատվիրակությունը` Արցախում
© Sputnik / Karen YepremyanԵՊԲՀ–ի պատվիրակությունը` Արցախում
ԵՊԲՀ–ի պատվիրակությունը` Արցախում - Sputnik Արմենիա
5/5
ԵՊԲՀ–ի պատվիրակությունը` Արցախում
1/5
ԵՊԲՀ–ի պատվիրակությունը` Արցախում
2/5
ԵՊԲՀ–ի պատվիրակությունը` Արցախում
3/5
ԵՊԲՀ–ի պատվիրակությունը` Արցախում
4/5
ԵՊԲՀ–ի պատվիրակությունը` Արցախում
5/5
ԵՊԲՀ–ի պատվիրակությունը` Արցախում

Բժշկական համալսարանի ուսանողներն ու պատվիրակության անդամները նաև ֆուտբոլ խաղացին ղարաբաղցի դպրոցականների հետ ու, որքան էլ ջանացին, միևնույն է` պարտվեցին։

Այցի շրջանակում բժիշկ ուսանողները հանդիպեցին նաև զորամասերից մեկի զինվորների հետ, զրուցեցին և փոքր նվերներ փոխանցեցին նրանց։

Լրահոս
0