00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շուշիի հայկական թատրոնը 19-րդ դարի երկրորդ կեսին

© russia-armeniaГород Шуши. На первом плане здание театра Хандамиряна, на втором - церковь Казанчецоц. Начало XX века
Город Шуши. На первом плане здание театра Хандамиряна, на втором - церковь Казанчецоц. Начало XX века - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան ներկայացնում է Շուշիում 1873 թվականին Մկրտիչ Խանդամիրյանի հիմնած հայկական թատրոնի պատմությունը:

19-րդ դարի երկրորդ կեսին Շուշին Արևելյան Հայաստանի խոշոր մշակութային կենտրոնն էր հանդիսանում: Քաղաքում, որտեղ գերակայում էր հայկական ազգաբնակչությունը, գործում էին բազմաթիվ կրթօջախներ, զարգանում էին արվեստները, հրատարակվում էին գրքեր և պարբերականներ: Այստեղ, կարծես, ամեն ինչն էր նպաստում դրան՝ և՛ քաղաքի գեղեցիկ բնապատկերներն ու մեղմ բնակլիմայական պայմանները, և՛ թաղամասերի յուրահատուկ կառուցապատումը, որտեղ գերիշխում էր երկու-երեք հարկանի տների ճարտարապետական նորակերտ ոճը:

Церковь в Ани. Раскопки с участием Николая Токарского - Sputnik Արմենիա
Նիկոլայ Տոկարսկի. հայկական ճարտարապետությանը նվիրված կյանք

Ռուս ականավոր նկարիչ Վասիլի Վերեշչագինը, լինելով Շուշիում, իր «Ճամփորդություն դեպի Անդրկովկաս 1864-1865 թթ.» գրքում այսպես է նկարագրում քաղաքը. «Շուշին Անդրկովկասի մյուս քաղաքների բացարձակ հակապատկերն է: Տները կանոնավոր են, գեղեցիկ, բարձր և լուսավորված են բազմաթիվ հրաշագեղ պատուհաններով: Փողոցներն ամենուր պատված են լայն սալիկներով, իսկ տանիքները՝ եվրոպականի նման են»:

19-րդ դարի կեսերից Շուշիում սկսվում են ձևավորվել նաև թատերական ավանդույթները: Հայտնի է, որ առաջին թատերական ներկայացումը տրվել է դեռևս 1848-ին՝ ռուսական և եվրոպական բարձրագույն հաստատություններում սովորած և հայրենիք վերադարձած մի խումբ շուշեցի հայ երիտասարդների ուժերով: Սակայն քաղաքում իրական թատերական կյանքը աշխուժանում է 1865 թվականից հետո, երբ դերասաններ Գ. Չմշկյանի, Ս. Մանդինյանի և Մ. Ամրիկյանի մասնակցությամբ Շուշիի ինքնագործ թատերախմբի ուժերով պարբերաբար բեմադրվում են հայ և այլ հեղինակների տարբեր ներկայացումներ:

1873 թվականին Շուշիի մեծահարուստ, հասարակական գործիչ և բարեգործ Մկրտիչ Խանդամիրյանի միջոցներով կառուցվում է քաղաքային ակումբի փայտաշեն շենքը, որի դահլիճը և դառնում է Շուշիի թատերախմբի հիմնական բեմական հարթակը: Քաղաքի թատերասեր հասարակայնության համար մեծ իրադարձություն էր, երբ 1882-ին հյուրախաղերով Շուշիի թատրոն է գալիս հայ բեմի փայլուն վարպետ Պետրոս Ադամյանը։ Մոտ մեկ ամիս անվանի դերասանը տարբեր ներկայացումներ տվեց Շուշիում, որոնք մեծ խանդավառությամբ ընդունվեցին հանդիսատեսների կողմից:

© 4.bp.blogspotԴերասան Պետրոս Ադամյան, որը հյուրախաղերով հանդես է եկել Շուշիում 1882-ին
Актер Петрос Адамян, выступивший в Шуши в 1882 году - Sputnik Արմենիա
Դերասան Պետրոս Ադամյան, որը հյուրախաղերով հանդես է եկել Շուշիում 1882-ին

1880-ականների սկզբներին Շուշիում սկսում են բեմադրություններ իրականացնել Աբրահամ Տեր-Գասպարյանն ու Հովհաննես Ճաղարբեկյանը, որից հետո Մկրտիչ Խանդամիրյանի մեկենասությամբ Շուշին ունեցավ արդեն իր մշտական գործող սիրողական թատերախումբը: Քանի որ հին թատրոնի՝ քաղաքային ակումբի շինությունը փայտաշեն էր և դրա պատճառով երկու անգամ արդեն շենքում հրդեհ էր բռնկվել, պարզ էր, որ այն արդեն չէր կարող այլևս բավարարել քաղաքի հանդիսատեսի օր-օրի ավելացող պահանջներին: Մկրտիչ Խանդամիրյանը ձեռնամուխ է լինում իր միջոցներով թատրոնի նոր շենքի կառուցմանը: Հոյակերտ այդ շենքը վեր բարձրացավ Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարևանությամբ: Թատրոնի բացումը տեղի ունեցավ 1891 թվականի հուլիս 7-ին, իսկ անդրանիկ ներկայացումը, որը բեմադրվեց և խաղացվեց հենց բացման օրը՝ դա հայ անվանի գրող և դրամատուրգ, ծնունդով շուշեցի Մուրացանի «Ռուզան» պատմական դրաման էր:

Շուշիի քաղաքային թատրոնի նոր շենքը, որն ուղղակի կոչվում էր «Խանդամիրյան թատրոն», ուներ 350 տեղանոց դահլիճ, հարմարավետ բեմ և ընդարձակ ճեմասրահ: Թատրոնում անց էր կացված էլեկտրական լուսավորություն, որը հնարավորություն էր տալիս ներկայացումների խաղարկումը նաև երեկոյան ժամերին՝ այդ տարիների համար դա Անդրկովկասում թերևս բացառիկ երևույթ կարելի է համարել: Հետաքրքիր է, որ Մկրտիչ Խանդամիրյանը թատերական ոլորտում իր գործունեության ընթացքում բնավ էլ չի բավարարվել միայն բարեգործությամբ: Լինելով վերին աստիճանի կրթված անձնավորությունը, նա նաև ֆրանսերենից և ռուսերենից հայերեն թարգմանություններ է կատարել և անգամ անձամբ մի քանի պիեսներ է հեղինակել:

1891-1905 թթ. Խանդամիրյանի թատրոնում բեմադրվում էին հայ և այլ հեղինակների՝ Սունդուկյանի, Շիրվանզադեի, Պարոնյանի, Պուշկինի, Գոգոլի, Չեխովի, Լերմոնտովի, Օստրովսկու, Իբսենի, Սերվանտեսի, Շիլլերի, Մոլիերի և Հյուգոյի երկերը: Շեքսպիրյան շարքից շուշեցիների շրջանում առանձնահատուկ ժողովրդականություն էին վայելում «Համլետը», «Օթելլոն», «Լիր արքան» և «Վենետիկի վաճառականը»:

Այդ ժամանակահատվածում Խանդամիրյանի թատրոնում և քաղաքի այլ ակումբներում հյուրախաղերով հանդես են եկել շատ անվանի հայ դերասաններ: Օրինակ, 1900-ին Հովհաննես Աբելյանն իր խմբով Շուշիում խաղացել է 17 ներկայացում՝ այդ թվում «Դոն Քիշոտ», «Օթելլո», «Պաղտասար Աղպար», «Անմեղ մեղավորները», «Անսանձի սանձահարումը» և ուրիշներ։ Խանդամիրյան թատրոնի շենքում կազմակերպվում էին նաև այլ միջոցառումներ՝ համերգներ, պարահանդեսներ և կրկեսային ներկայացումներ: 1894 թվականին այս շենքում իր ղեկավարած երգչախմբով ելույթ է ունեցել հայ անվանի կոմպոզիտոր և խմբավար Քրիստափոր Կարա-Մուրզան:

© westarmԽմբավար Քրիստափոր Կարա-Մուրզայի ղեկավարած Շուշիի երգչախումբը, 1894 թիվ
Шушинский хор под руководством Христофора Кара-Мурзы, 1894 год - Sputnik Արմենիա
Խմբավար Քրիստափոր Կարա-Մուրզայի ղեկավարած Շուշիի երգչախումբը, 1894 թիվ

Խանդամիրյանի հայկական թատրոնի շենքը, որը Շուշիի զարդն էր համարվում, քաղաքի բազմաթիվ այլ շինությունների հետ միասին ոչնչացվում և հրկիզվում է 1905 թվականին՝ հայերի եւ կովկասյան թաթարների միջև ծավալված արյունալի զինված բախումների ժամանակ: Նշենք, որ ներկայումս Շուշիում իր գործունեությունն է ծավալում Մկրտիչ Խանդամիրյանի անունը կրող պետական թատրոնը:

Русская версия

Լրահոս
0