ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Լոնդոնում գտնվող Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը հանդիպել է «Մանչեսթեր Յունայթեդի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ:
Իր տպավորությունների մասին նա կիսվել է ֆեյսբուքյան իր էջում:
«Համաշխարհային ֆուտբոլի աստղ: Շնորհակալություն Հենրիխ Մխիթարյանին այսպիսի ջերմ ընդունելության համար: Հաջողություն քեզ՝ առանց վնասվածքների ու շատ տիտղոսներով»: Միհրանը Հենրիխ Մխիթարյանի հետ և «Արսենալ» — «Մանչեսթեր Յունայթեդ» խաղից լուսանկաներ է հրապարակել ինսթագրամում:
Մայիսի 7-ին, Երեւանի ժամանակով 19:00-ին, Լոնդոնում կայացել է է «Արսենալ» — «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլի Անգլիայի առաջնության 36-րդ տուրի խաղը, որում Հենրիխ Մխիթարյանը խաղացել է մեկնարկային կազմում: Խաղն ավարտվել է «Արսենալի» հաղթանակով՝ 0:2 հաշվով: