ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Մայիսի 8-ին, ժամը 08։22-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում ուժեղ քամու հետևանքով վնասվել են տանիքներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ քամու հետևանքով Լճաշեն գյուղի 1-ին փողոցում ավերվել են շենքերից մեկի (մոտ 2000 քմ) և անասնագոմի տանիքները (մոտ 150 քմ):