00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Մարիա Գաբրիելյան
Հալեպում ֆինանսական լուրջ խնդիր կա, մարդիկ չեն կարողանում հաց գնել. Մարիա Գաբրիելյան
14:06
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի ՞նչ կապ ունեն Քվազիմոդոն ու Էսմերալդան Արցախի «Մենք ենք, մեր սարերը» կոթողի հետ

© WeltrekordreiseАрцах, НКР
Арцах, НКР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախի «Մենք ենք, մեր սարերը» կոթողն անտարբեր չի թողնում ոչ մեկին: Տարիներ շարունակ այն համարվում է արցախյան խորհրդանիշ: Sputnik ռադիոկայանի «Կաղապարից դուրս» հաղորդաշարի շրջանակում քանդակագործի որդին`Աշոտ Բաղդասարյանը, ով նույնպես հայտնի քանդակագործ է, պատմել է կոթողի ստեղծման մասին:

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Երբ խառաչոները քանդեցին, փոշի բարձրացավ ու կամաց-կամաց երևաց քանդակը` «Մենք ենք, մեր սարերը»: Այս պատմությունը քանդակագործ Սարգիս Բաղդասարյանը հաճախ է հիացմունքով պատմել որդուն` Աշոտին: Հիմա հրաշալի կոթողը դարձել է Արցախի խորհրդանիշը, որն անտարբեր չի թողնում ինչպես հարյուր անգամ դրա մոտով անցնող հային, այնպես էլ առաջին անգամ Արցախ այցելած զբոսաշրջիկին:

Сердар Коручу в НКР - Sputnik Արմենիա
Հայաստանն ու Արցախը` թուրք լրագրողի աչքերով

«Այն շատ է գնահատվում մեր երիտասարդության կողմից, հարսանիքի ժամանակ այնտեղ նկարվելը ավանդույթի է վերածվել»,-պատմեց քանդակագործի որդին` Աշոտ Բաղդասարյանը:

Աշոտ Բաղդասարյանի խոսքով` հոր մոտ վաղուց կար մի կոմպոզիցիա, որը երկու` բարձր և ցածր գլխից է բաղկացած: Նա այս մտահղացումն ունեցել է, երբ այցելել է Փարիզի Աստվածամոր տաճար:

«Նրա մոտ միտք առաջացավ, որ քանդակի Քվազիմոդո և Էսմերալդա, եթե կոմպոզիցիային նայեք, այնտեղ Քվազիմոդոյի գլուխն է և Էսմերալդայի դեմքի կեսը` մինչև քթի վերևի մասը: Այսինքն` երկու գլխի համադրությունը կար արդեն որպես կոմպոզիցիա: Հետո արդեն նա ունի կավից էսքիզ, որը Մասիս սարն է հիշեցնում։ Այս երկու կոմպոզիցիաների համադրությամբ ծնվեց «Մենք ենք, մեր սարերը» քանդակը»,-պատմեց Աշոտ Բաղդասարյանը:

Այս պատմությունից մոտ չորս տարի անց` 1965 թվականին, քանդակագործ Սարգիս Բաղդասարյանն Իտալիայում մասնակցել է միջազգային ցուցահանդեսի` «Մենք ենք, մեր սարեր» կոմպոզիցիայի ավելի կամերային ոճով: Այն հիմա պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում: 1967 թվականին բրոնզաձույլ փոքրիկ արձանը վերածվեց մի հրաշալի կոթողի` «Մենք ենք, մեր սարերը» անվամբ: Այն կանգնեցվեց` չնայած ադրբեջանական լուրջ խոչընդոտներին:

«Ադրբեջանում խոսակցություններ սկսվեցին, թե բա ի ՞նչ է նշանակում` մենք ենք,մեր սարերը: Ես միշտ ասել եմ`ինչ ուզում եք, այն էլ մտածեք այդ անվան տակ»,-պատմեց Աշոտ Բաղդասարյանը:

Նա շատ փոքր է եղել, երբ հայրը կերտել է այդ քանդակը, բայց բազում պատմություններ է լսել դրա ստեղծման մասին: Մեծանալով այդ պատմությունները լսելով և տեսնելով, թե այն ինչ մեծ հարգանքի է արժանանում տեսնողների կողմից` քանդակն իր վեհությամբ ավելի հզոր ու մեծ է թվում Աշոտ Բաղդասարյանի աչքին: Այդ հարցում տեսողական խաբկանքին օգնում է ինչպես կոթողի նշանակությունը, այնպես էլ հոր պրոֆեսիոնալ աշխատանքը:

 

Լրահոս
0