ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության նախաձեռնությամբ Արցախում հիմնված «Նոր Կիլիկիա» գյուղի շինարարության երկրորդ փուլն ավարտվել է։ Այս մասին նշված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կայքում։
«Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի և Արցախի իշխանության հատուկ կարգադրությամբ «Նոր Կիլիկիա» գյուղի տները առաջնահերթության կարգով կհատկացվեն Արցախի նահատակների ընտանիքներին»,- նշված է հաղորդագրության մեջ։
«Նոր Կիլիկիա» գյուղի պաշտոնական բացումը տեղի կունենա այսօր` մայիսի 8-ին։
Բացմանը կմասնակցի Ազգային կենտրոնական վարչության կրոնական ու քաղաքական ժողովները ներկայացնող պատվիրակությունը։