ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Թուրքիայի Կոնիա քաղաքում, զբոսայգիներից մեկում «Ադրենալինով լի աշտարակ» ատրակցիոնը պոկվել է՝ վերևից իջնելու պահին: Այս մասին տեղեկացնում է թուրքական Anadolu գործակալությունը:
Հրապարակման համաձայն՝ մարդկանց 25 մետր կարուսելով բարձրացրել են վերև, ապա կարուսելը քիչ-քիչ սկսել է իջնել ներքև: Երբ մոտ 2 մետր է մնացել, որ հասնեն վերջնագծին, կարուսելի ձգանները պոկվել են, և ատրակցիոնն ընկել է:
Կառուսելի վրա գտնվող 17 հոգին ուժեղ հարված են ստացել մետաղյա հարթակից: Վնասվածքներ ունի 10 մարդ: Մասնագետները հիմա փորձում են պարզել կատարվածի պատճառները: