00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բարև, կարմիր արև» և ցտեսություն. Սաբինա Մանվելյանը լքեց «Ты супер!» նախագիծը

© SputnikСабина Манвелян
Сабина Манвелян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ты супер!» նախագծում Հայաստանը ներկայացնող երկրորդ մասնակիցը նույնպես լքեց նախագիծը:

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. ՆՏՎ հեռուստաալիքի և Sputnik տեղեկատվական գործակալության և ռադիոկայանի համատեղ «Ты супер!» երաժշտական մրցույթում Հայաստանը ներկայացնող երկրորդ մասնակիցը` Սաբինա Մանվելյանը, Անգելինա Պապիկյանից հետո լքեց նախագիծը:

Սաբինան կատարեց Ռիհաննայի «We Found love» երգը, սակայն նրա կատարումը չբավարարեց ժյուրիի բոլոր անդամներին:

Սաբինային, իհարկե, թույլ չտվեցին բեմից հեռանալ առանց ջերմ խոսքերի և սիրո խոստովանության:

«Բեմում այնքան քիչ են զգացմունքային արտիստները: Սաբինոչկա, ուզում եմ ասել, որ սիրում ենք քեզ ոչ թե ինչ-որ բանի համար, այլ հենց այնպես: Մեր սերը քո ելույթի հետ կապ չունի», — ասաց Յոլկան: Իսկ Դրոբիշը Սաբինային երջանկություն մաղթեց, քանի որ միայն այդ դեպքում արտիստը կարող է երջանկության զգացողությունը փոխանցել ունկնդրին:

«Հուզվելը պետք է. բոլորն են հուզվում: Չեն հուզվում միայն հիմարները, իսկ ելույթից պետք է նախևառաջ հաճույք ստանաս: Եվ այդ ժամանակ դու կկարողանաս նաև մեզ փոխանցել այդ հաճույքը, և մենք այն կկիսենք քեզ հետ: Փորձի'ր ապագայում այնպես անել, որ դա քեզ երջանկություն պարգևի», — ասաց կոմպոզիտորն ու ավելացրեց, որ Սաբինային այդ հարցում կարող է օգնել միայն նրա ժպիտը:

Армянская участница шоу талантов Ты – супер! Ангелина - Sputnik Արմենիա
Անգելինա Պապիկյանը լքեց «Ты супер!» նախագիծը, փոխարենը գտավ հարազատ մարդու

Ժյուրիի անդամների խորհուրդներին հաջորդեցին սպասման երկար ու ձիգ րոպեները հատուկ սենյակում: Սաբինան վերջապես բեմ դուրս եկավ: Նրա փոխարեն ընտրեցին այլ մասնակիցների: Արցունքներ չհոսեցին. նա իր պարտությունը հպարտությամբ ընդունեց: Օլիմպիական մասնակցության սկզբունքը, որը երբեմն հաղթանակից էլ կարևոր է, տեսանք գործողության մեջ: Բայց դե երեխան երեխա է մնում, և արցունքները գետի պես հոսեցին ավելի ուշ` արդեն հետնաբեմում: Տեսախցիկն արձանագրեց: Բայց մենք կարող ենք ձևացնել, թե ոչինչ չտեսանք: Չտեսանք նաև, թե ինչպես Վիկտոր Դրոբիշը նրան ամուր գրկեց ու փորձեց հանգստացնել…

«Բարև, բարև, կարմիր արև». ջերմ հայերենով Սաբինային ողջունեց հաղորդավարը: Եվ թող այսօրվա օրը լինի նրա ամենամեծ հիասթափությունը, իսկ կարմիր արևը փայլի ոչ միայն նրան ողջ կյանքում, այլև նրա մեջ: Չէ՞ որ ինչպես ասաց Յոլկան, Սաբինային մենք սիրում ենք ոչ թե ինչ-որ բանի համար, այլ հենց այնպես:

Sputnik-ի ռեսուրսներում շարունակվում է «Ты супер!»-ի մասնակիցներին սատարելու առցանց քվեարկությունը, որի արդյունքում առավելագույն ձայներ ստացած մասնակիցներից 3-ը Sputnik ռադիոյի եթերում ելույթ ունենալու և մրցույթի մասնակցության մասին պատմելու հնարավորություն կստանան։

ՆՏՎ-ի «Ты супер!» նախագիծը ինքնադրսևորվելու հնարավորություն է տալիս ծնողական խնամքից զրկված տաղանդավոր երեխաներին։ Նախագծին մասնակցում են Ռուսաստանի և հետխորհրդային երկրների երեխաները։ Sputnik-ը պատանի տաղանդներ է գտել Աբխազիայում, Բելառուսում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղըզստանում, Մոլդովայում, Էստոնիայում և Հարավային Օսեթիայում։

Русская версия

Լրահոս
0