Ավագ Հարությունյան
Թանգարանը յուրաքանչյուր տարի ավելի քան 70 երկրից հյուրեր է ունենում: Տնօրենի խոսքով՝ այնպիսի երկրներից են հյուրեր գալիս, որոնց անունները վաղուց մոռացված են:
«Մայր Հայաստան» զինվորական թանգարանը ԱՊՀ տարածքում միակն է, որի մուտքն անվճար է:
Հայաստանի պաշտպանական գերատեսչության կազմում գործող ռազմապատմական թանգարանում հիմնականում արտացոլվում է 2 թեմա` հայ ժողովրդի մասնակցությունը 2-րդ համաշխարհային պատերազմին և Արցախյան ազատագրական պատերազմը: