00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինքնաբացարկների սկանդալը Նապոլեոն Ազիզյանին դարձրեց ԱԺ «Նախագահ»

© Sputnik / Асатур Есаянц Национальное собрание Армении
Национальное собрание Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շաբաթն աչքի ընկավ ինքնաբացարկների սկանդալով: Խորհրդարան անցած ծառուկյանական պատգամավորների ինքնաբացարկի դիմումների շուրջ ստեղծված իրավիճակը մտորելու տեղիք տվեց: Ծառուկյան դաշինքի ինքնաբացարկ ներկայացրած 23 պատգամավորից 12-ը պահանջեց չեղյալ համարել ինքնաբացարկի դիմումները։ Եվ նրանցից 8-ին հաջողվեց մանդատ ստանալ:

Ինքնաբացարկի դիմումները նախապես գրելու սովորույթն, իհարկե, ինչպես ասում են վաղուց հայտնի տրյուկ է, սակայն բացահայտ դրանք չեղյալ համարելու պահանջ երբրևէ չէր ներկայացվել: Եթե հավատանք մանդատ պահանջողների խոսքերին, որ ոչ մի ինքնաբացարկի դիմում իրենք չեն ստորագրել, ապա ինչպես են այդ դիմումներն ի հայտ եկել: Իսկ եթե այդ մարդիկ իրոք նախապես ինքնաբացարկի դիմում են գրել, ապա ինչո՞ւ են գրել և հիմա ինչո՞ւ են հրաժարվում:

ЦИК Армении - Sputnik Արմենիա
«Ծառուկյան» դաշինքի թեկնածուներից 11–ը հրաժարվել են ինքնաբացարկի դիմումներից

Արդյո՞ք «Ծառուկյան դաշինքում» հայտնված այդ 12 պատգամավորներն, իրոք տեղյակ չէին, թե նախապես ինչ թղթի տակ են ստորագրում, թե սա էլ մի խաղ էր: Ակնհյատ է, որ 12-ն էլ կազմակերպված են գնացել այդ քայլին, նախապես պլանավորված ու գիտակցված: Արդյո՞ք Ծառուկյանի համար էլ անակնկալ էր նրանց ինքնաբացարկի դիմումները, թե անակնկալն արեցին հենց այդ պատգամավորները և հենց Ծառուկյանին: Ակնհայտորեն այս պատգամավորները ցույց տվեցին, որ դեմ են գնում Ծառուկյանի որոշումներին: Այդ դեպքում ինչպես են շարունակելու դաշինքի շահերը ներկայացնել խորհրդարանում:

Միամտություն կլինի կարծել, որ ինքնաբացարկի դիմումները հայտնվել էին ԿԸՀ-ում առանց Ծառուկյանի իմացության: Եվ արդյո՞ք իրոք անակնկալ էր այդ պատգամավորների համար նման դիմումների առկայությունը: Ծառուկյանն ակնհայտորեն չէր ցանկանում, որ վերոհիշյալ պատգամավորները լինեն խորհրդարանում: Բայց պարզվում է, որ մեր քաղաքական իրականության մեջ դեռևս առկա է անհետացող այն տեսակը, որ պայքարում է իր իրավունքերի ու արդարության համար, այն էլ ոչ թե մեկը, այլ 12-ը: Եվ արդարության կռիվ տվողների այս քայլն ընդամենը ներսից հարված էր հենց դաշինքի ղեկավարին՝ նրան դարձնելով անկարող իր որոշումներում:

Թե իրականում ինչ խաղ էր սա, ցույց կտա ժամանակը, սակայն դեռևս չձևավորված խորհրդարանի մեկնարկն արդեն սկանդալային էր: «Ծառուկյան դաշինքը» խորհրդարան մտավ արդեն պառակտված, թեև մանդատ պահանջող պատգամավորները պնդում են, թե Ծառուկյանի հետ որևէ խնդիր չունեն: Շատերը հայտարարեցին, որ կատարվածը լուրջ սկանդալ է և պետք է հանձնել իրավապահների քննությանը, շատերն էլ փորձեցին մեկնաբանել, որ այստեղ ՀՀԿ-ի մատն է խառը:

Депутаты новоизбранного Национального собрания РА получают мандаты - Sputnik Արմենիա
Կոնյակ, գինի, ծաղիկներ. պատգամավորները ստացան մանդատները

Գուցե պղտոր ջրում ձուկ որսացողներ դեռ լինեն, սակայն նկատենք, որ այս խաղում հատկապես ակտիվ էր Նապոլեոն Ազիզյանը, հայտնի Նապ մականունով: Նա շարունակում է պնդել, որ Գագիկ Ծառուկյանի թիմում է գործելու: Մանդատ պահանջողների մեջ էր նաև նախկին ՀՀՇ-ական Արարատ Զուրաբանը, նաև մի շարք ոչինչ չասող անուններ: Այսպիսով` ծռուկյանականների համար ոչ այնքան հաճելի մեկնարկով Ազգային ժողովի անդրանիկ նիստը տեղի կունենա մայիսի 18-ին և մինչ ԱԺ նախագահ ընտրվելն այն կվարի պատգամավորներից ամենատարեցը:

Իսկ 6-րդ գումարման ԱԺ-ի ամենատարեց պատգամավորը հենց 71-ամյա Նապոլեոն Ազիզյանն է: Փաստորեն, նրան ոչ միայն մանդատից էին փորձում զրկել, այլև որոշակի ժամանակով Աժ «նախագահ» դառնալու հնարավորությունից։ Իսկ այդ հարցում նա ընդամենը մեկ տարի տարբերությամբ մրցակցում էր հանրապետական Արա Բաբլոյանի հետ:

Շարունակելով ինքնաբացարկների թեման՝ նկատենք, որ հանրապետականների ու դաշնակցականների դեպքում այդ հարցում անակնկալներ չեղան: Դիմում գրողները, ենթադրաբար, գործադիրում պաշտոն ստացողներն են:

Հանրապետականից Վիգեն Սարգսյանն ու Արմեն Ամիրյանը, հավանաբար, կվերանշանակվեն Պաշտպանության եւ Մշակույթի նախարարների պաշտոններում, իսկ Տարոն Մարգարյանը պայքարում է կրկին քաղաքապետ դառնալու համար: Գործադիրից կրկին օրենսդիր աշխատանքի կվերադառնա արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։

Այսպիսով, հայտնի է 6-րդ գումարման խորհրդարանի կազմը: Պատգամավորները ստացան մանդատները: Առաջին նիստի ընթացքում պարզ կդառնա նաև, թե ով կլինի ԱԺ նախագահը, ովքեր կլինեն տեղակալները և հանձնաժողովների նախագահները: Հենց այդ օրը կառավարությունը հրաժարական կտա և 10 օրվա ընթացքում նախագահը կնշանակի նոր վարչապետ: Իսկ քսանօրյա ժամկետում կնշանակվեն նախարարները:

Русская версия

 

Լրահոս
0