ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Մեծամորցի Կարապետյանների ընտանիքում ծնված երեխաների սննդի հարցերով կզբաղվի ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Առաջին տիկնոջ գրասենյակից:
Նշենք, որ մայիսի 3-ին Արշալույս գյուղի 23-ամյա Լուսինե Պողոսյանը լույս աշխարհ էր բերել միանգամից 5 զավակ` չորս աղջիկ և մեկ տղա։ Մասնագետների խոսքով` ասա անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին դեպքն է:
Փոքրիկները (չորս աղջիկ և մեկ տղա) ծնվել էին 600, 820, 840, 840 և 880 գրամ քաշով։
Ընտանիքն ապրում է Մեծամորում վարձակալված բնակարանում: Երեկ` մայիսի 5-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը հայտարարություն տարածեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մայիսի 3-ին հնգյակին լույս աշխարհ բերած Կարապետյան ընտանիքին կընծայի 4-սենյականոց բնակարան։