ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «կարմիր սատանաների» ապրիլի լավագույն գոլի հեղինակ, տեղեկացնում է armsport.am-ը՝ հղում անելով ակումբի պաշտոնական կայքին:
Հայ ֆուտբոլիստի գոլն օգնել էր «Մանչեսթեր Յունայթեդին» 3:0 հաշվով հաղթել «Սանդերլենդին»: Վերջինս ստացել է երկրպագուների ձայների 32 %-ը:
Երկրորդ տեղում է Մարկուս Ռեշֆորդը, որը ստացել է երկրպագուների ձայների 17 %-ը:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն այս կոչմանն արժանանում է 4-րդ անգամ: Հենրիխը խփել էր իր ակումբի դեկտեմբերի, հունվարի և փետրվարի լավագույն գոլերը: