00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետերբուրգի առևտրային ցանցերը հետաքրքրված են հայկական ապրանքներով

© Sputnik / Борис Манушин / Անցնել մեդիապահոցУнивермаг Гостиный двор в Ленинграде
Универмаг Гостиный двор в Ленинграде - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սանկտ Պետերբուրգի խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչները շահագրգռված են հայկական ապրանքների մատակարարման ընդլայնման հարցում, ուրբաթ լրագրողներին է հայտնել Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. Սանկտ Պետերբուրգում «Երևան» առևտրային տան կառուցման նախագիծը բանակցային գործընթացից իրականացման նոր մակարդակ է անցել, ասաց Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն։ Նրա խոսքով` մինչ այդ շատ խոսակցություններ և բարեմաղթանքներ են եղել, սակայն գործընթացը տեղից չէր շարժվում։ Ներկա պահին կողմերը «Երևան» առևտրային տան կառուցման նախագծի իրականացման հարցում առաջընթաց են արձանագրել։

Северный проспект. Ереван - Sputnik Արմենիա
Երևանում «Սանկտ Պետերբուրգի օրեր» կանցկացվեն

«Այսօր մենք առաջ ենք գնացել, Սանկտ Պետերբուրգի Նևսկի շրջանում լավ հողատարածք կա։ Երևանի մեր գործընկերները հավանել են տարածքը, մոտ ապագայում նախագիծն իրականացվելու է», — ասաց Պոլտավչենկոն։

Նա ավելացրեց, որ սա լրացուցիչ խթան կհանդիսանա մեր հարաբերությունների զարգացման համար։

«Եթե խոսենք կոնկրետ օգուտի մասին, որն այսօր կա, դա, իհարկե, ապրանքների մատակարարումն է, հատկապես Հայաստանից ներմուծվող պարենամթերքի։ Խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչները հետաքրքրված են ապրանքների մատակարարման ընդլայնմամբ, քանի որ դրանք լավ որակի են», — ասաց նահանգապետը։

Նա անկեղծորեն խոստովանեց, որ եթե ընտրության հարց է լինում, գնորդները նախընտրում են հայկական ապրանքները։ Ընդ որում, նա հայտնեց, որ Պետերբուրգից Հայաստան շինարարական տեխնիկա, էլեկտրոնիկա է մատակարարվում հիմնականում ձեռնարկությունների համար։

«Մենք ցանկանում ենք Հայաստան մատակարարել նաև դեղորայքային համակարգի արտադրանքը, որի մեջ են մտնում ավելի քան 150 ռուսական և արտասահմանյան ընկերություններ։ Դրանք գերժամանակակից, այդ թվում Ռուսաստանում արտադրված, բացառիկ և աշխարհում նմանը չունեցող դեղամիջոցներ են։ Կարծում եմ, Հայաստանում կա դրա պահանջարկը», — նշեց Պոլտավչենկոն։

Տարեկան ապրանքաշրջանառության բացարձակ թվերի մասին խոսելիս` նահանգապետը նշեց, որ դրանք շուրջ 40 մլն դոլար են կազմում։

«Աճելու տեղ կա», — ասաց Սանկտ Պետերբուրգի նահանգապետը։

Բացի այդ, քննարկվում է արևային էներգիայի կիրառման հետ կապված Երևանի պիլոտային ծրագիրը, որին կարող է մասնակցել նաև Սանկտ Պետերբուրգը։

«Մենք դա կքննարկենք։ Մեր քաղաքն այդքան էլ արևոտ չէ, սակայն արևային մարտկոցներ արտադրում ենք և մեզ հայտնի են այդ տեխնոլոգիաները։ Այդ պատճառով էլ մեր ձեռնարկությունները կարող են օգնել այդ նախագծի իրականացման հարցում», — ասաց Պոլտավչենկոն։

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին նշեց, որ «Երևանում Սանկտ Պետերբուրգի օրերի» շրջանակներում կլոր սեղան է անցկացվել, եղել են հանդիպումներ գործարարների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել ներդրումներ անել Հայաստանի մայրաքաղաքում։

«Գործընկերոջս հետ քննարկեցինք համագործակցության ընթացքը։ 2020 թվականին երկկողմ հարաբերություններում մեծ ձեռքբերումների հույս ունեմ», — ասաց Մարգարյանը։

Նա ավելացրեց, որ այժմ Առևտրա-արդյունաբերական պալատի միջոցով աշխատանքներ են տարվում բիզնես կապերի հաստատման ուղղությամբ։

Русская версия

Լրահոս
0