00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
ՀՀ իշխանությունը որևէ քայլ չի արել Արցախի երաշխավորը լինելու պարտավորությունը կատարելու ուղղությամբ․ Բագրատ սրբազան
14:05
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լեզվի պետական տեսչությունը կլուծարվի տարեվերջին

Բաժանորդագրվել
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը:

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. Նիստի օրակարգի առաջին հարցով խորհուրդը քննարկել և հավանություն է տվել Կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմին ստեղծելու նախագծին: Այն քննարկվել է շահագրգիռ գերատեսչությունների հետ: Նախագծով նախատեսվում է լուծարել Կրթության գործող տեսչությունը՝ որոշումն ընդունելուց երեք ամիս անց, իսկ Լեզվի պետական տեսչությունը՝ տարեվերջին: Այս մասին տեղեկացնում են կառավարության լրատվության բաժնից։

Կարեն Կարապետյանն անդրադառնալով տեսչական բարեփոխումներին՝ նշել է, որ դրանք պետք է հստակ, համարձակ ու արագ կյանքի կոչել, իրականացնելով մաքսիմալ վերահսկողություն, ընթացքում լուծելով նաև հնարավոր խնդիրները:

Այնուհետև խորհուրդը քննարկել ու հաստատել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ստուգաթերթերը:

Նշվել է, որ ի կատարումն վարչապետի հանձնարարականի և առաջնորդվելով Ստուգումների մասին ՀՀ օրենքով՝ տեսչական մարմնի կողմից վերամշակվել, վերանայվել ու հնարավորինս պարզեցվել է 27 ստուգաթերթ. դրանցում ներառված հարցերի քանակը նվազեցվել է 80 տոկոսով:

Տեսչությանը վերապահված է վերահսկողություն իրականացնել 32 ոլորտում: Հինգ ոլորտների ստուգաթերթերն արդեն իսկ հաստատվել են կառավարության կողմից:

Հավանության է արժանացել նաև Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվող ստուգումների երեք ստուգաթերթ՝ ֆերմերային տնտեսություններում, ձկնաբուծարաններում ու սպանդանոցներում ստուգումներ իրականացնելու նպատակով: Ակնկալվում է, որ նախագծի ընդունումը հնարավորություն կտա կանոնակարգել հսկողությունն այս ոլորտում:

 

Լրահոս
0