ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը հրապարակել է 2016-2017 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների համար սահմանված գրաֆիկը։
4-րդ դասարան
«Մայրենի լեզու» (թելադրություն) առարկայի քննությունը նախատեսված է հունիսի 1-ին։
«Մաթեմատիկա» (գրավոր) առարկայի քննությունը` հունիսի 3-ին։
«Ռուսաց լեզու» (բանավոր՝ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում) առարկայի քննությունը` հունիսի 10–ին։
«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր` ազգային փոքրամասնությունների դասարաններում) առարկայի քննությունը` հունիսի 10–ին։
9-րդ դասարան
«Հայոց լեզու և հայ գրականություն» (փոխադրություն) առարկայի քննությունը նախատեսված է հունիսի 5–ին։
«Գրականություն» (բանավոր) առարկայի քննությունը` հունիսի 8–ին։
«Մաթեմատիկա»(գրավոր) առարկայի քննությունը` հունիսի 12–ին։
«Օտար լեզու» (բանավոր` սովորողի ընտրությամբ ՝«Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» և այլ լեզուներ) առարկայի քննությունը` հունիսի 15–ին։
«Բնագիտություն» (գրավոր՝ սովորողի ընտրությամբ «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն») առարկայի քննությունը` հունիսի 19–ին։
«Հայոց պատմություն»(բանավոր) առարկայի քննությունը` հունիսի 22–ին։
«Ռուս գրականություն» (բանավոր` ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար) առարկայի քննությունը` հունիսի 26–ին։
«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր` ազգային փոքրամասնությունների դասարանների համար) առարկայի քննությունը` հունիսի 26–ին։
«Ֆիզկուլտուրա»-Ուսումնական պարապմունքների ավարտից հետո` մինչև քննաշրջանի սկսելը, օրը որոշում է հաստատությունը:
12-րդ դասարան
«Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր) առարկայի քննությունը նախատեսված է հունիսի 7–ին։
«Մաթեմատիկա» (գրավոր) առարկայի քննությունը` հունիսի 14–ին։
«Հայոց պատմություն»(գրավոր) առարկայի քննությունը` հունիսի 21–ին։
«Ռուս գրականություն» (բանավոր` ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար) առարկայի քննությունը` հունիսի 23–ին։
«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր` ազգային փոքրամասնությունների դասարանների համար) առարկայի քննությունը` հունիսի 23–ին։
«Ֆիզկուլտուրա»-ստուգարք՝ ուսումնական պարապմունքների ավարտից հետո` մինչև քննաշրջանի սկսելը, օրը որոշում է հաստատությունը: