ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Դեպքի վայր է մեկնել Ախթալայի հերթապահ լեռնափրկարար ջոկատը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:
Պարզվել է, որ քարաթափման հետևանքով ամբողջությամբ վնասվել է պահակակետը (մոտ 9 քմ), հանքավայրի աշխատակից Գ. Ս.ը արգելափակվել է պահակակետում և ստացել թեթև մարմնական վնասվածքներ:
Լեռնափրկարարները պահակակետից դուրս են բերել Գ. Ս.-ին, որը հոսպիտալացվել է Ալավերդու ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: