00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
52 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:53
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախյան պատերազմ տեսած սերունդը ներկայացնում է պապերի պատերազմը

© Sputnik / Aram NersesyanИсторическая реконструкция одного из боев 89-й Армянской Таманской стрелковой дивизии времен Великой Отечественной войны в Парке Победы
Историческая реконструкция одного из боев 89-й Армянской Таманской стрелковой дивизии времен Великой Отечественной войны в Парке Победы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հաղթանակի զբոսայգում, Հայրենական մեծ պատերազմի հուշահամալիրի տարածքում այսօր հնչող կրակոցներն իրական չէին: Հայ բանակի զինվորները բեմադրում էին Թամանյան դիվիզիայի գրոհներից մեկը՝ 1940-ականների իրական համազգեստներով ու այն ժամանակվա իրական զենքերով:

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. 1940-ականների զենքեր, խորհրդային բանակի համազգեստ, կրակոցներ ու խորհրդային կարմիր դրոշ: Հաղթանակի զբոսայգում, Հայրենական մեծ պատերազմի հուշահամալիրի տարածքում հայկական բանակի զինվորները բեմադրեցին Թամանյան դիվիզիայի լեգենդար հարձակումներից մի տեսարան:

Նպատակը մեկն էր` Մեծ հայրենականի մասին միայն լսած, բայց արցախյան պատերազմի բովով անցած նոր սերնդին ցույց տալ, թե ինչպիսին էր հեռավոր Մեծ հայրենականը և ինչով էր այն տարբերվում արցախյան այսօրվա պատերազմից։

Կիև-Ժիտոմիրյան 23-րդ դիվիզիայի հետախույզ Արտուշ Մկրտչյանը հիշում է՝ չնայած պատերազմի ողջ սարսափին, իրենք՝ երիտասարդ ու անփորձ զինվորները, վախ չունեին:

«Անվախություն էր, չէինք հաշվում՝ մենք ողջ կմնանք, թե ոչ, դա էր մեր կռիվը: Թշնամու աչքի առաջ գնում էինք կռվի: Հատկապես, որ ես հետախույզ էի, ավելի վտանգավոր տեղեր էի գնում: Մեր հրաձիգներին հայտնում էի, որ այսինչ տեղերում կրակ բացեք, որ մեր զորքն ազատ անցնի»,- ասաց Արտուշ Մկրտչյանը:

1943-ից մինչև 1945թ-ը Արտուշ Մկրտչյանը խորհրդային բանակն ուղղորդել է մինչև Բեռլին: Վիրավորվել է ու առ այսօր ձախ ձեռքում կրում է արկի երկու բեկոր, որոնք չեն թողնում մոռանալ պատերազմի պատկերները:

© Sputnik / Aram NersesyanВетеран Артуш Мкртчян
Ветеран Артуш Мкртчян - Sputnik Արմենիա
Ветеран Артуш Мкртчян

Համեմատելով Մեծ հայրենականն ու մերօրյա արցախյան պատերազմը` վետերանը հիմնական տարբերությունը համարում է տեխնիկապես զարգացած զինատեսակներն ու ավելի կազմակերպված բանակը:

«Այսպիսի տեխնիկա չկար, մեր կռիվն ավելի շատ անկանոն էր, ինչպես կարողացել ենք, այնպես էլ հաղթել ենք, իսկ հիմա ամեն ինչ կազմակերպված է, հրամանատարությունը ճիշտ հաշվարկներ է կատարում»,- ասաց վետերանը:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ վստահեցրեց, որ նման միջոցառումները ռազմահայրենասիրական նշանակություն ունեն և նոր սերնդին նախնյաց հերոսական օրինակներով դաստիարակելու նպատակ ունեն:

Հովհաննիսյանի խոսքով՝ պատերազմներն իրար նման չեն լինում:

«Այսօրվա կռիվը նույնիսկ այն չէ, ինչ որ 93-94 թթ-ինը: Ամեն պատերազմ ունի իր գույնը, իր հոտը, իր ձևը, իր զգացողությունները: Երիտասարդ տղայի համար, որ վաղը պիտի զինվոր դառնա, հետաքրքիր է նույնիսկ շոշափել այն զենքերը, որ օգտագործել են իր պապերը և համեմատել դրանք իր բռնած զենքի հետ»,- ասաց նա:

© Sputnik / Aram NersesyanԹամանյան դիվիզիայի գորհի բեմականացումը Հաղթանակի զբոսայգում
Թամանյան դիվիզիայի գորհի բեմականացումը Հաղթանակի զբոսայգում - Sputnik Արմենիա
1/3
Թամանյան դիվիզիայի գորհի բեմականացումը Հաղթանակի զբոսայգում
© Sputnik / Aram NersesyanԹամանյան դիվիզիայի գորհի բեմականացումը Հաղթանակի զբոսայգում
Թամանյան դիվիզիայի գորհի բեմականացումը Հաղթանակի զբոսայգում - Sputnik Արմենիա
2/3
Թամանյան դիվիզիայի գորհի բեմականացումը Հաղթանակի զբոսայգում
© Sputnik / Aram NersesyanԹամանյան դիվիզիայի գորհի բեմականացումը Հաղթանակի զբոսայգում
Թամանյան դիվիզիայի գորհի բեմականացումը Հաղթանակի զբոսայգում - Sputnik Արմենիա
3/3
Թամանյան դիվիզիայի գորհի բեմականացումը Հաղթանակի զբոսայգում
1/3
Թամանյան դիվիզիայի գորհի բեմականացումը Հաղթանակի զբոսայգում
2/3
Թամանյան դիվիզիայի գորհի բեմականացումը Հաղթանակի զբոսայգում
3/3
Թամանյան դիվիզիայի գորհի բեմականացումը Հաղթանակի զբոսայգում

Մեծ հայրենականի մի փոքրիկ դրվագի ներկայացման մեջ ներգրավվել էին անկախ Հայաստանի բանակի երիտասարդ զինվորները, որոնք մի քանի րոպե իրենց զգացին իրենց պապերի դերում և պնդեցին՝ պատերազմը պատերազմ է, բայց իրենց բանակը պապերի բանակից ավելի կազմակերպված ու սպառազինված է:

Եվ, այնուամենայնիվ, երկու պատերազմների միջև տարբերություն կա: Միջոցառման մասնակիցների կարծիքով` եթե առաջինն անցնում էր մեծ, բազմազգ հայրենիքի հեռավոր տարածքներում, ապա այսօրվա պատերազմը հենց Հայաստանում է:

Լրահոս
0